Կարեն Հեքիմյանը գրում է. Դեռ երեկ Ծառուկյան Գագիկը Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար մրցույթ հայտարարեց, իսկ արդեն այսօր….
Ուրեմն, Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի հատվածում (մետրոպոլիտենի
«Երիտասարդական» կայարանի անմիջական հարևանությամբ) այսօր իրարանցում էր: Երիտասարդ տղաներն ու աղջիկները մոտենում էին անցորդներին Ու առաջարկում անվճար սուրճ համտեսել: Համաձայնություն ստանալու դեպքում, անվճար սուրճի սիրահարը պետք է անուն-
ազգանունով
ներկայանար ու ստանար Աստվածաշնչից մեջբերված ու Լոնդոնում տպագրված գրքույկ: Դրանից բացի՝ սուրճին սպասելու ընթացքում, անցորդին նկարում էին պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով: Սա էր անվճար սուրճի գինը: Ի դեպ, սուրճ հյուրասիրողները պնդում էին, որ
սուրճը Հիսուս Քրիստոսն է հյուրասիրում: Սակայն, այդպես էլ անհասկանալի մնաց, թե Հիսուս Քրիստոսի հյուրասիրության պարագայում, ինչու՞ է անհրաժեշտ ներկայանալ Ու նկարվել: Արդյո՞ք դա Հիսուս Քրիստոսի կողմից պահանջված անհրաժեշտ պայմանն էր:
Ինչևէ: Վերջին տարիներին բոլորն ակտիվացել են: Ինչքան խելապակաս, աղանդավոր, շահախարդախ կար ի հայտ է եկել: Մեկն իրեն Հիսուս է հռչակում, մյուսը՝ գելխե ղդ: Էն մեկն էլ՝ կոկո րդիլոս: Չեմ զարմանա, եթե շուտով Երևանի փողոցներում
Գարեգին Նժդեհի «թոռները» եւ Հովհաննես
Թումանյանի «ծոռները» մուրացկանություն անեն: Այնպես, ինչպես ժամանակին լեյտենանտ Շմիդտի «որդիներ» Պանիկովսկին ու Շուրա Բալագանովը: Մի խոսքով, չեմ ճանաչում իմ Երևանը: Այն մեծ արագությամբ գլորվում է դեպի նախորդ դարի 20-30-ականների Эривань: