Աբրահամ Ռուսսոն ծնվել է 1969 թվականի հուլիսի քսանմեկին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Հայրը՝ Ժանը, Երկրորդ աշխարհամարտի մասնակից էր, Ֆրանսիական լեգեոնի անդամ, մայրը՝ Մարիան, բուժքույր է։
Երբ Աբրահամը յոթ տարեկան էր, նրա հայրը մա հանում է, և նա մոր ու եղբոր հետ տեղափոխվում է Փարիզ: Ֆրանսիայում նա մասնակցում է տարբեր երաժշտական մրցույթների, հետո մի քանի տարի անցկացնում Լիբանանի փակ վանքում։ 16 տարեկան
հասակից սկսում է գումար վաստակել ընտանիքի համար՝ երգելով սրճարաններում եւ ռեստորաններում։ Համալսարանն ավարտելուց հետո սկսում է երգարվեստ պարապել պրոֆեսիոնալ մակարդակով։ 1999 թվականին՝ սրճարանում երգելու ժամանակ, Աբրահամին
նկատում է ռուս գործարար, ռեստորանատեր Թելման Իսմաիլովը ու հրավիրում Մոսկվա: Մոսկվայում ծանոթանում է պրոդյուսեր Իգոր Պրիգոժինի հետ, ու սկսվում է երգչի պրոֆեսիոնալ երգչի կարիերան։
Այսօր Ձեզ ենք ցանկանում ներկայացնել Աբրահամ Ռուսոյի՝ Սայաթ-Նովա «Քամանչա» երգի յուրօրինակ կատարումը։ Տեսանյութը դիտեք ստորև՝