Ախր դուք էիք տարիներով հասարակությանը սովորեցրել դրան, տարիներով դեգրադացրել և հիմա նեղանալ այդ նույն հասրակությունից նշանակում է… Դավիթ Աթայան

Դավիթ Աթայանը գրում է. [մի բան էլ ես ասեմի շարքից]

Ընտրակաշ առքը այնպիսի բան է, որ ինչ քանակի մարդու կաշառում ե՞ս, նվազագույնը այդքան մարդ էլ իմանում է դրա մասին (սա ինչ որ փլիսոփա է ասել, երևի ես եմ, կնայեմ` կասեմ )

Այսինքն տասնյակ տարիներով գնել ձայներ և հետո կանգնել ու ասել այդ նույն ժողովրդին, որ մենք ընտրակաշառք չենք բաժանել դա…

Կարճ ասած, այդ գնվող տեսակը, դրան էլ սպասել է, վճարել ես` ձայն է տվել, չես վճարել` չի տվել։ Դէ էլ չասեմ, որ ուրիշ շատ ռեսուրսներ է գործի դրվել, որի մեծ մասը այս անգամ էլ ձեր ձեռքը չի։

Ախր դուք էիք տարիներով հասարակությանը սովորեցրել դրան, տարիներով դեգրադացրել և հիմա նեղանալ այդ նույն հասրակությունից… Այսօրվա դաշլինք կոչվածի թիվը, դա մաքուր (+/- թող ներեն) վաճառվողների քանակն ա: