Դավիթ Ղահրամանյանն իր էջում գրել է.
Ամեն անգամ, երբ լինում եմ առա ջնագծում ու նայում եմ էս անցքով, այդ գիշեր քունս չի տանում: Պարկած նայում եմ առաստաղին ու մտածում`
տեսնես ի՞նչ էր զգում դիրքում կանգնած զինվորը, երբ պատ երազմի 1-ին հար վածը վերցրեց իր վրա, երբ մեն-մենակ կանգնած էր մա հվան հանդիման, թշ նամու մեծածավալ զոր քի դեմ, ու՞մ
մասին էր նա մտածում, ինչի՞ մասին էր երազում, ի՞նչ էր այդ պահին ուզում: Նաև ցանկանում եմ հիշեցնել, որ թշ նամին չի փոխվել ու ուզում է մեր հայրենիքից մի կտոր մնացածն էլ վերցնել,
չի փոխվել նաև էս անցքով նայող հայ զինվորը` մեր անվտանգության իսկական երաշխավորը: Չգիտեմ, խառն են մտքերս… Սակայն դուք այս անցքից այն կողմ ատ ելությամբ չնայեք, էնտեղ էլ է մեր հայրենիքը