Ամեն քայլափոխի տեսնում եմ մարդկանց, որոնք փախել են էս պատերազմից՝ հայերի, ռուսների… Էս պատերազմը ապացուցեց, որ… Գոհար Հայրապետյանի դիպուկ գրառումը

Գոհար Հայրապետյանը գրում է. Երևանում իմ սիրած Սարյանում նստած ամեն քայլափոխի տեսնում եմ մարդկանց, որոնք փախել են էս պատերազմից՝ հայերի, ռուսների: Երեխաների հետ, ընտանի կենդանիների հետ փախեփախ են եղել… մտահոգ դեմքերով, անժպիտ:

Լիքը հայ գիտեմ, որոնք Հայաստանից գնացել էին Ռուսաստան, Ուկրաինա, որ երեխեքը բանակ չծառայեն: Անձնագրայինում հազարներով դիմումներ էին ընդունում՝ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու հայտերով: Հիմի մի հատ չկա, հակառակը՝ բոլորը վերականգնում են:

Էս պատերազմը ապացուցեց, որ էս անհանգիստ աշխարհում ոչ մի տեղ ոչ մեկ ապահովագրված չէ պատերազմի արհավիրքից: Գնացողներին երբեք չեմ դատապարտել, ոչ մեկ չգիտի ինքը ինչ կանի վաղը: Էս էլ չգիտեմ:

Սակայն էս պատերազմը մի մեծ միֆ կոտրեց, երբ ասում են մտնենք Միութենական պետության կազմ, սուվերենությունից հրաժարվենք, անվտանգ ապրենք: Չի լինելու ոչ մի անվտանգություն. այ սենց ա լինելու, գալու են մեր տղերքին տանեն, ռուսի ասած, «չուժոյ պախմել» կռ վի ուղարկեն, Ուկրաինայի կամ Միջին Ասիայի տափաստաններում զո հվելու, ամբողջ աշխարհի կողմից սանկցիաների տակ գցեն:

Կա մի պարզ ճշմարտություն. չես ուզում քո երկրի համար կռ վել, քո երկիրը պահել, սուվերենություն, պետականություն ես զո հաբերում, ուրեմն պատրաստ եղիր ուրիշների կռիվներում մատաղ լինել: Բայց սա նշանակում է, որ պետութունը ևս պետք է հոգ տանի իր ամեն մի զինվորի մասին ու թնդա նոթի միս չսարքի:

Պետականությունը ծանր պարտականություններ է ենթադրում, բայց միևնույն ժամանակ աշխարհում միակ հզոր գործիքն է տեսակը պահելու համար: Բայց ես լավատես եմ. եթե ինչ-որ հրաշքով հասել ենք 21-րդ դար, սա էլ կհաղթահարենք #wаr #sovеreignty #armenia