ԱՅՍՕՐ` նոյեմբերի 26-ին, Փաշինյանը Սոչիում կերկարաձգի իր գոյությունը կառավարության ղեկավարի պաշտոնում…Փաշինյանը կհայտարարի, որ … Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյանը գրում է. ԱՅՍՕՐ`
նոյեմբերի 26-ին, Փաշինյանը Սոչիում կերկարաձգի իր գոյությունը կառավարության ղեկավարի պաշտոնում։ Ենթադրում եմ` ինչպես։ Օրինակ` Տիգրանաշենն անվանելով Քյարքի, ասելով, որ մենք
օգտագործեցինք մեր պատմական շանսը եւ

խաղաղության դարաշրջան մտանք, որ ինքն ամենափրկիչն է ու շրջափա կումից փրկեց տասը միլիոն հայերի (և էական չի, էդ հայերը Լոսում են, Փարիզում, թե Մոսկվայում)։ Ինքը, ենթադրում եմ, կհայտարարի, որ ստորագրությունը, որը դրեց բոլորիս փաթաթված թղթի տակ իրենը չի, 2010
թվականի

վարչատարածքային բաժանման հավաքական կերպարինն է։ Նաև, ենթադրում եմ, կասի, որ Հայաստանն այժմ ցամաքային ճանապարհ կունենա Զիմբաբվեի հետ, իսկ Էրիթրեայի հետ` երկաթուղային կապ։ Այս ամենը կներկայացվի որպես հազարամյակի հաղթանակ։ Ինքն էլ գուցե` խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ։

Այս ամենի մեջ մեղավոր դուրս կգան պինգվինները, այլմոլորակայինները, մրջյունները, Գալուստ Գրիգորիչի աֆորիզները, աստղերի սխալ դասավորվածությունը, Ալենի նոր մեքենան, Սևանի կանաչումը եւ անգամ Սանթա Կլաուսը, սակայն ոչ մի դեպքում ինքը` ժողվարչապետը։

Այսօր Փաշինյանը կառավարական ինքնաթիռով կթռնի Սոչի, պետական փողերով այց կանի, բայց պետականությանը հակասող բանավոր կամ գրավոր պայմանավորվածություններ ձեռք կբերի։ Բրյուսել թռնելիս էլ արդեն ամեն ինչ տեղը գցած կլինի։ Կառավարական ինքնաթիռը փուստ թռիչքով աննպատակ կհասնի Եվրոպայի մայրաքաղաք ու հետ կդառնա։

Հ.Գ. ՖԲ֊ում էս արդեն 5֊րդ օրը հեռվից հեռու բո ղոքող, ամեն ինչից դժգոհող մի ինտելեկտուալ մասսա կա, որն առիթը բաց չի թողնում դասեր տալ, թե ինչպես հեշտությամբ են «հարիֆ» հասարակությանը մոլորեցնում մանիպ ուլյատիվ տեղեկություններով։ 5 օր է հրապարակում գոռում են, որ փաստաթուղթ կա, հակահայ է, եկեք խոսեք֊

բացատրեք, մարդիկ դուրս գան։ Բայց չէ, իրենց ինտելեկտին հարիր չի ոչ գործել, ոչ ուղղորդել։ Կարևորն իրենք իրենց պատվավոր, հեգնական կարծիքը հեռվից պատմեն ու պնդեն, թե որքան սխալ են «հարիֆներն» ու ինչքան ճիշտ իրանք` ոչինչ չանելով։ Այն ինչ հնարավոր է այսօր պայմանավորվեն Սոչիում Նոյեմբեր 9֊ի եռակողմ քավորները ցավոտ ու ծանր բեռով նստելու է իրեն հայ զգացող ամեն մարդու ուսերին։