Այս ամբողջ ողբերգության մեզ համար մի քանի դրական կողմերից. Ալիեւը որքան էլ Արցախի մեր գյուղերի վրա նաեզդներ անի, արդեն պատկերացնում է, թե ինչ է պատահում, երբ… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է. Այս ամբողջ ողբերգության մեզ համար մի քանի դրական կողմերից. Ալիեւը որքան էլ Արցախի մեր գյուղերի վրա նաեզդներ անի, արդեն պատկերացնում է, թե ինչ է պատահում, երբ աշխարհին հակառակ են գնում… Ադրբեջանը ոչ Իրան է, ոչ Ռուսաստան, որ սանկցիաների համը ճաշակի։

Կրկնում եմ’ եթե նա փորձի այս խառը շրջանում անկայունացնել վիճակը, ուրեմն կամ դաբրո ունի որևէ ուժային կենտրոնից (ըստ որում հավասարապես բոլորը կարող են տալ այդ դաբրոն’ ու Արեմուտքից, եթե ուզենան Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացել, և Ռուսաստանից, եթե

վերջինիս համար կարեւոր լինի Ադրբեջանից ավելին ստանալն ու դրա դիմաց վճարելը): Մյուս տարբերակի դեպքում, եթե նա որեւէ դաբրո չունի ու գնա արկածախնդրության, ուրեմն կամ թաթալոշը Մոսկվայից է ուտելու, կամ Արեմուտքից։

Որքան էլ Ֆրանսիան շատ մեծ ազդեցություն չունի այս տարածաշրջանի անվտա նգային զարգացումների վրա, Մակրոնի մի քանի ուղերձները կարեւոր են. բառացի ասում է, թե չենք մոռացել 2020թ. պա տերազմը, հանգիստ տեղդ վեր ընկիր։ Չեմ կարծում, որ տարածաշրջանի անկայունացումը

ձեռնտու լինի նաեւ ԱՄՆ-ին։ Մնացածի հարցում’ Իսրայել կլինի, Թուրքիա թե Անգլիա, լիարժեք ասել չեմ կարող։ Առայժմ տպավորություն է, թե Ալիեւը զոնդաժներ է անում ու ռեակցիաներ ստուգում։ Մենք պետք է կարողանանք խոշոր խաղացողներին ստիպել’ հստակ ուղերձներ հղեն այս հարցով։