Անեկդոտ. Սերժն ու Նիկոլը գրազ են գալիս, թե ում ԱԺ նախագահն է ավելի խելացի: Նիկոլը զանգում է Սիմոնյան Ալենին ու հարցնում է…

Սերժն ու Նիկոլը գրազ են գալիս, թե ում ԱԺ նախագահն է ավելի խելացի: Նիկոլը զանգում է Սիմոնյան Ալենին ու հարցնում է.

— Հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞ Վայրկյան անց Ալեն Սիմոնյանը պատասխանում է -Ես եմ… Հետո Սերժն է զանգում Գալուստ Սահակյանին ու նույն հարցն է տալիս:

— Ալո, Գալուստ Գրիգորիչ… չէ, ինչ փրկիչ… Սերժնա…… լսի, հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞… Խառնված Գալուստ Սահակյանը տասը րոպե է ուզում պատասխանելու համար ու արագ զանգում է Աշոտյանին:

— Ալո, Արմեն, … լսի, հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞…
Վայրկյան անց Աշոտյանը պատասխանում է
-Ես եմ… Գալուստ Գրիգորիչը արագ հետ է զանգում Սերժին…

— Ալո, Սերժ Ազատիչ, իմացել եմ… մեր Արմեննա՝ Աշոտյան… — Գալուստ Գրիգորիչ, հո դու տուպոյ չես… Ալեն Սիմոնյանն ա…