Անչափ հուզիչ տեսանյութ. Արա Մարտիրոսյանն իր մենահամերգին Հայկոյի երգը կատարելիս հուզվեց

Նախ նշենք, որ Արա Մարտիրոսյանը ծնվել է 1977թ. հունիսի երեքին, Մոսկվայում: 1994թ. ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի, այնուհետև` Հայաստանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջի

դաշնամուրային բաժիններում, որն էլ ավարտել է 1998թ.: 1998-99թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես մեներգիչ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների: Թողարկել է երկու ձայնասկավառակ, նկարահանել է ութ տեսահոլովակ: Բնակվում է ԱՄՆ ում:

Երեկ՝ դեկտեմբերի հինգին, կայացավ Արա Մարտիրոսյանի «Բաժանում չի լինում» մենահամերգը։
Մենահամերգի ընթացքում երգիչն ասաց, որ իր համար շատ դժվար է կատարել Հայկոյի երգը, սակայն նա պարզապես չի կարող չհարգել իր 23

տարվա ընկեր Հայկոյի հիշատակն ու չկատարել Մաեստրոյի երգը։ «Դուք չեք պատկերացնի, թե ինչքան ենք մենք նրան մեծարում եւ ինչքան ունենք նրա կարիքը ամեն Աստծո օր, երդվում եմ ձեզ»,- ասաց Մարտիրոսյանը։ Տեսանյութ՝