Աշխարհը կանգնել է մի հակամար տության եզրին, որն իր սրությամբ աղերս ունի հեռավոր 1961-62 թթ. Կարիբյան ճգնաժամի հետ, երբ առաջին անգամ …Լևոն Շիրինյան

Լևոն Շիրինյանը գրում է. Պարզ է, որ աշխարհը կանգնել է մի հակամար տության եզրին, որն իր սրությամբ աղերս ունի հեռավոր 1961-62 թթ. Կարիբյան ճգնաժամի հետ, երբ առաջին անգամ երկու հակամա րտ սիստեմների միջուկային առճակատման վտա նգի առաջացավ: Նկատենք, որ այս՝ ռուս-ուկրաինական առճակատումը, սիստեմների

բա խում չէ, սակայն այդուհանդերձ քաղաքագիտական միտքը պարտվոր է պատասխանել, թե ի՞նչպիսին է ներկա ռուս-ուկրաինական հակամար տությունը։ Եթե փորձենք թափանցել իրադարձությունների խորքը և ընդգրկման շրջանակները, ապա, ըստ էության,

պարզ կդառնա, որ հակամար տությունը երկու քաղաքակրթությունների, երկու ավանդույթների, երկու արժեհամակարգերի, պրոգրեսի և ռեգրեսի միջև հակադ րություն է ,ճեղք է երկփեխկված նախկին միասնական մարմնում, որը վերջին տարիներին, կարող եմ պնդել, 2020 թ. սեպտեմբերի 27-ից, ավելի ցցուն դրսևորված հակամար տություն է, և

որը երկու տարվա ընթացքում վերածվել է բացահայտ առճակատման։ Սա՝ ռուս-ուկրաինական առճակատումը, Արևմտյան և Արևելյան՝ Եվրասիական, երկփեխկված քաղաքակրթությունների բախում է։ Ակնհայտ է, որ ԽՍՀՄ փլու զում-լուծարումից հետո ԽՍՀՄ միջուկը՝

Ռուսական ֆեդերացիան, կորցրած լինելով արևմուտքում Ուկրաինան և Բալթյան պետությունները, իր ծանրության կենտրոնով տեղափոխվեց ավելի արևելք և նրա վրա ահռելի չափով մեծացավ թյուրք-թաթարական մշակութային և ավանդույթային ճնշման չափաբաժինը։
Յուրատեսակ կերպով, կարծես, սլավոնական

քաղաքակրթությունը աննկատ սկսեց ավելի շատ թաթախվել Ոսկե Հորդայի որակական և քանակական ցուցիչների մեջ։ Հետսովետական Ռուսաատանը ձեռք բերեց էթնիկական, մշակութային և քաղաքական` եվրասիական «նոր» դոկտրին՝ Գումիլյով-դուգինյան մեկնաբանությամբ։

Պուտինի կառավարման տարիներին երևույթը ծայրահեղացավ. «Ռուսկիյ Միռը»
դարձավ ռուսական կայսրության վերականգնման կոնցեպցիան` եվրասիականության քողարկված դրսևորումով։ Որտեղ մերժվում է ոչ միայն Ուկրաինայի որպես ինքնուրույն պետության հնարավորությունը, այլև ժխտվում է համանուն էթնոսի գոյության փաստն անգամ: Այստեղից նաև իսլամացող

էրդողանյան Թուրքիայի և պուտինյան եվրասիական Ռուսաատանի պարադոքսալ սիրախաղը։ Ու ձևավորված կոնցեպցիան բախվեց ավելի եվրոպականացած Ուկրաինային։ Վերոշարադրյալի ենթատեքատում՝ կարող եմ պնդել. եվրոպական քաղաքակրթության, մշակույթի և

ամբողջական տարածքի մաս կազմող Ուկրաինան ոչ միայն չի կարող պարտվել, այլև պարտավոր է հաղթել, քանզի հեռանկարային առումով երբեք ռեգրեսը պրոգրեսին չի հաղթել։ Եթե Ուկրաինան, անշուշտ արևմուտքի և, առաջին հերթին, ԱՄՆ բազմակողմանի աջակցությամբ կարողանա երկփեխկված քաղաքակրութությունների բախում

ներկակացնող հակամար տությանը տալ տևական ընթացք , ապա Ուկրաինան հաղթած է։ Իսկ ավելի ասիական դարձող եվրասիական Ռուսաատանը հարկադրված է լինելու իր «եվրոպականության» չափաբժինը զիջել թյուրք-թաթարական ավանդույթին՝ զուգորդված արևմտյան պա տժամիջոցների համակարգային և խորքային կիրառման հետ։ Այս

պարագայում Ռուսաատանը, անքննելի է, որ կվերածվի ոչ միայն Հյուսիսային Կորեայի քաղաքական ռեժիմի, այլև, համարձակվում եմ պնդել, շատ երանգներով կհիշեցնի Պոլ Պոտի Կամբոջայի իրականության որոշ գծեր։ Մանավանդ, որ աշխարհի որևէ երկիր չի ապրել անցած դարի ԽՍՀՄ 30-ական թթ. ստալինյան-բոլշևիկայան

քաղաքական, տնտեսական և մշակութային այլասերող պրակտիկան։ Անկասկած է, որ ուկրաինական ճգնաժամը չէր ունենա այս սր ությունը, եթե Արևմուտքը քաջություն ունենար ժամանակին դիմակայել նույն Կրեմլի կազմակերպած Արցախի ինքնորոշված ժողովրդի և պետության դեմ

ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ Սակայն նույն Արևմուտքը վրիպեց,երկու տարուց հետո ստանալով Ուկրաինա: Վերջում հավելեմ. ուկրաինացի ժողովրդի և բանակի պայ քարը սեփական ինքնության, մշակույթի ու պետականության համար արդյունավետ

կլինի, եթե պահպանվի այն միասնականությունը, որն այսօր դրսևորվում է մա րտի դաշտի վերածված Հայրենիքում, եթե ճզմվի 5-րդ շարասյունն ու ոչնչացվի ռուսական ագենտուրան` անխնա կերպով։
Լ. Շ.