Արամ Խաչատուրյանը Չապլինից հարցրեց՝ ո՞րն է նրա տխուր հայացքի գաղտնիքը. Չապլինը տարավ Խաչատուրյանին իր առանձնասենյակ և ցույց տալիս… քչերին է հայտնի այս պատմությունը

Չարլի Չապլինը համարվում է ոչ միայն 20-րդ դարի մեծագույն դերասաններից 1-ը, այլև մարդասիրական բացառիկ հատկություններով անձնավորություն։ Քչերը գիտեն, որ 1915-ին՝ ՄեԾ Եղեռնի տարիներին, Չապլինը ստեղծել է հայ մանուկների համար օգնության ֆոնդ ու հավաքագրել գումարներ այդ ֆոնդի միջոցով։ 1920-ական թթ.-ին նա շրջել է ողջ

Եվրոպայով, որի ընթացքում հավաքագրել է մոտ մեկ մլն դոլլար ( այսօր համարժեք է 15 միլիոն դոլլարին) ու ամբողջը հատկացրել է Օսմանական թրից փրկված հայ մանուկներին: Նա անձամբ էր այցելում մանուկներին, հետևում մանկատների ու վերականգնողական կենտրոնների կառուցմանը ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Հենց այդ ընթացքում է նա

նկարահանել «Փոքրիկը» ֆիլմը, ուր մարմնավորել է աղքատ, միայնակ փոքրիկ տղայի, ով հիշեցնում էր հայ երեխաներին։ 1965-ին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանը հրավիրված էր Շվեյցարիա՝ երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ լինելու, այդ ժամանակ Չարլի Չապլինը յոթանասունվեց տարեկան էր, ապրում էր մեկուսացված կյանքով ու գրեթե չէր ունենում

հյուրեր, բայզ, Արամ Խաչատուրյանը ստացավ հրավեր Չարլի Չապլինից ու այցելեց նրա առանձնատուն։ Մի քանի ժամ զրույցից հետո Արամ Խաչատուրյանը հարցրեց, թե ո՞րն է նրա տխուր հայացքի գաղտնիքը. լուռ ժպիտով Չապլինը տանում է Արամ Խաչատուրյանին իր առանձնասենյակ և ցույց տալիս ջութակահարների բազմաթիվ սկավառակներ,

որոնք նվագում էին Կոմիտասի տաղերը։ Չարլի Չապլինը պատմում է, որ Կոմիտասի երաժշտությունը իր հոգու հանգստության լավագույնէ, որը նա միացնում է յուրաքանչյուր անգամ դրա կարիքը ունենալուց։ Չարլի Չապլինը նվիրում է սկավառակներից 1-ը Խաչատուրյանին ասելով հետևյալը. «Մենք չափազանց շատ ենք մտածում մեր կյանքի ընթացքում, ու շատ քիչ զգում, իսկ հայկական երաժշտությունը անաղարտ զգացողությունների անծայրածիր օվկիանոս է:»