ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Նորաբակում Զո հված Սուրիկին լրագրողը հանդիպել էր դիրքերում ու․…

Հոկտեմբերի տասնվեցին Գեղարքունիքի դիրքերում «Հետքը» հանդիպել էր երեկվա փոխհրաձ գությունից զ ոհված ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանին։ Ներկայացնում ենք Սուրիկի հետ հարցազրույցի հատվածը:

«Գեղարքունիքի մարզի դիրքերում ենք, սաստիկ ցուրտ է, 2900 մ բարձրության վրա ենք։ Դիրքապահ շարքային Սուրիկ Սաֆարյանի ձեռքերը ցրտից կարմրել են։ Հարցնում եմ. -Չե՞ս մրսում։ -Չէ, բա Դու՞ք։ -Ես մրսում եմ, դուք ձեռնոց չե՞ք դնում։

-Դնում ենք, բայց հիմա դեռ տաք ա։ Սուրիկն ամաչկոտ է, հրաժարվում է տեսախցիկի առաջ զրուցել։ Երկար համոզելուց հետո թույլ է տալիս միայն լուսանկարել։ «Ձերոնք գոնե նկարդ տեսնեն, ուրախանան»,- փորձում եմ համոզել ես։

«Է՜, դե լավ, նկարում եք նկարեք»,- վերջապես համաձայնում է։ Շարքային Սաֆարյանը ութ ամսվա ծառայող է՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Խնդրում եմ մի քիչ իր մասին պատմել, ասում է, որ դպրոցն ավարտելուց հետո տարբեր

աշխատանքներ է արել՝ գազալցակայանում, խանութում, հետո զորակոչվել է բանակ։ Զինծառայությունն ավարտելուց հետո մտադիր է սովորել, սակայն դեռ չի որոշել՝ ինչ մասնագիտությամբ։ Սուրիկի հետ պայմանավորվում ենք հանդիպել զորացրվելուց հետո»։