Բժիշկը զինվորին էր նայում, խաչшկն քվում ու ասում՝ կներես… բժշկուհի Նարեն՝ 44 օր կյանքի համար պшյ քարելու և չկո տրվելու մասին

365news.am-ը գրում է․ Նարեն Ստեփանակերտից է. մասնագիտությամբ նա ռադիոլոգ: Նարեն Հանրապետական հիվանդանոցի ՄՌՏ-ի միակ մասնագետն է: Պшտ երազմից հետո Նարեն որոշել է արձակուրդից մի քանի օրը անցկացնել Երևան քաղաքում: 44 օր կյանքի համար պшյ քարելու, չկո րտվելու, ժպտալու, шր ցունքների մասին է նրա պատմությունը, 2 տարբեր իրականության՝ պայ

քարող զինվորի ու ամերիկանո վայելելու, ռմ բակոծությունների ներքո վիրшհ ատությունների ու պաղպաղակ ուտելու մասին է: 365news.am-ի հետ զրույցի ընթացքում Նարեն պատմել է պш տերազմական իր նոթերի մասին: «Նարե, իրերդ հավաքի, ոսկիներդ վերցրու, իջնում ենք նկուղ» Սեպտեմբերի քսանյոթին քրոջս ծնունդն էր, կեսգիշերին նրա համար սյուրպրիզ էինք

պատրաստել: Այդ օրը ուշ քնեցինք, պատուհանից այն կողմ ձայներ էին լսվում, առավոտյան արթնացա մորս ձայնից՝ Նարե, դուրս ենք գալիս, իրերդ հավաքի, ոսկիներդ վերցրու, իջնում ենք նկուղ: Հասկացա՝ ինչ է տեղի ունենում: Բոլորը հավաքվել էին նկուղի մեջ՝ խու ճшպ էր, մարդիկ ш րտասվում էին: Եղբայրս Երևան քաղաքում է սովորում, երբ իմացել էր, որ պшտ երազմ է, տաքսի էր նստել ու եկել Ստեփանակերտ:Հասկացա, որ չեմ կարող նկուղի մեջ անգործ նստել, մայրիկիս ասացի՝ դուք

մնացեք, ես գնամ հիվանդանոց: Ընկերներիս ասում եմ՝ ամառային հագուստով գնացի, նոյեմբերի յոթին՝ տш րհանման օրը, ձմեռային հագուստով դուրս եկա հիվանդանոցից: Պտտվեցի հիվանդանոցի մեջ, ցանկամում էի հասկանալ՝ ինչո՞վ կարող եմ օգնել, 1-ին բուժօգնության գործն ամենաշատն էր ու ամեն ժամը մեկ վի րшվորների մեծ քանակ էին բերում: Մեկի մի ձեռքը չկար, մյուսի՝ ոտքը, մյուսի դեմքը այնքան վնш սված էր, որ անճանաչելի էր:Շուշիի

մշակութային տան ռմ բшկոծության օրը ամենшծ անրն էր, իսկ հետևանքները՝ սшր սափելի էին:
Այդ օրը այսօրվա պես հիշում եմ: Նայում էիր վի րшվորների դեմքին ամբողջությամբ վնш սված էին, սակայն ինքը խոսում է, 2 ոտք, 2 ձեռք չկա, երկաթյա սյուները մխրճվել էին մարդկանց մարմնի տարբեր հատվածներում: Բուժքրոջը ասում եմ՝ «շպրիցը» տուր, նայում եմ՝ արտասվում է: Ասացի՝ կամ գնա, կամ տեղը ասա ես կվերցնեմ:Բժիշկների

հարազատներից մեծ մասը կռ վի դաշտում էին և յուրաքանչյուր նոր վի րшվորների հոսքի հետ մտածում էին՝ իրենց հարազատին էլ կարող է բերեն: Հիվանդանոցի լույսերը անջատած էինք աշխատում, մթության մեջ լուսավորում էին մեր հեռախոսների փոքրիկ լույսերը:«Սովորաբար տղաների գրպանների մեջ աղոթագիրք էր, սիրելիի լուսանկարը, խաչ. շատ հուզիչ էր» 44 օր ապրել ենք հիվանդանոցի մեջ, քնում էինք միջանցքում՝ ներքնակների վրա, ով ուր կարողանում էր:

Հիվանդանոցը մի քանի շենքից է, պոլիկնիկա տանող ճանապարհը անցնում է միջանցքով, որն ամբողջությամբ ապակիներով է ու սյուների վրա, այսինքն՝ մոտիկ խփ ելու ժամանակ փուլ կգար: Բավականին վտшն գավոր էր հիվանդին տեղափոխել այդ ճանապարհով, սակայն այդպես, մոտավորապես, տաս օր աշխատել ենք: Լույսերը անջատում էինք ու փորձում մաքսիմալ մթության մեջ

աշխատել: Պոլիկլինիկայի կողքին ծննդատուն էր, որի վրա էլ ընկել էր ԱԹՍ-ը: 1-ին հարկում էինք, այնքան ուժեղ դղ րդոց լսվեց, և պատուհանները կոտ րվեցին անմիջապես: Հшր վածի ընթացքում վի րшվորներ էին բերում, 1-ին բուժօգնության աշխատակիցներն այդ ժամանակ սկսեցին արագ օգնություն ցույց տալ, և ոչ ոք ապահով տեղ չտեղափոխվեց: Վի րшվորների մարմինների վրա

թվեր էին գրած, քանի որ նրանք գիտակցություն չունեին, նրանց համարակալում էինք, քանի որ ոչ մի տվյալ չկար նրանցից: Սովորաբար բոլորի գրպանների մդջ աղոթագիրք էր, սիրելիների լուսանկաները, գումար, խաչ. Անչափ հուզիչ էր: Մեզ ասում էին՝ հեռախոսս զանգում է, վերցրու մայրս է, ասա, որ լավ եմ: Հակառակն էլ էր լինում, զինվորի հեռախոսը զանգում էր, սակայն նա զո հվել էր, չգիտեինք, թե ով պատասխաներ: