Այսօր Ձեզ ենք ցանկանում ներկայացնել մեր տաղանդավոր փոքրիկներից Նոնա Եգանյանին։
Հիշեցնենք, որ Նոնայի մասին մենք մեկ անգամ արդեն խոսել ենք։ Նոնա Եգանյանը «Ձայն» վոկալ մրցույթի մասնակիցներից է: Նա մրցույթին մասնակցելու համար եկել էր Սանկտ Պետերբուրգից: Երաժշտական դպրոցում սովորում է ջութակ: «Ինձ ամեն ինչ դուր է գալիս իմ մեջ: Մայրս նախկինում
ուզում էր երգչուհի դառնալ, սակայն դա նրան չհաջողվեց, ուստի ամեն ինչ արեց, որ ես դառնամ երգչուհի,- նշում է Նոնան: «Ես սկսեցի սիրել ինքս ինձ հենց երգով, և հիմա չեմ կարող ապրել առանց երաժշտության:
Իմ թալիսմանը մի փոքրիկ բու է », — պատմեց փոքրիկ Նոնան իր մասին: Հայտնի «Comedy Club» հեռուստաշոուի հանրահայտ հեռուստահաղորդավար, շոումեն, գեղարվեստական ղեկավար և «ռեզիդենտ» Գարիկ
Մարտիրոսյանը Նոնա Եգանյանի հայրիկի զարմիկն է: «Ձայնը» Նախագծի շրջանակներում կույր լսումների ժամանակ Նոնան երգեց «Non, je ne regrette rien» երգը։ Իսկ հաջորդ մրցույթում, որտեղ նա էլի փայլուն ներկայացավ «Фестиваль 2019»-ն էր։
Տեսանյութն առաջարկում ենք դիտել ստորև՝