Գերհզոր աղոթք, որով Տիրոջից կարող եք պաշտպանություն խնդրել ամեն տեսակի չարիքից ինքներդ ձեզ ու ձեր մտերիմների համար

Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող,

անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ եւ պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար:

Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև ու աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:

Ինձ համար աղաչիր քո անդրանիկին, կանգնի՛ր նրա առջև` սուրբ ստինքներդ ցույց տալով, նրա առջև միջնորդ եւ բարեխոս դարձրու իր մանկությունը, կաթով սնվելը որպես մանուկ, ուսիդ առնելը, գրկով գգվելը, շրթներով համբուրելը, ողջագուրելն իբրև մանկան,

քո գնալ-գալը նրա հետ Եգիպտոս և Նազարեթ և ամենուր, նրա համար տրտմությամբ տառապելը չարչարանքի ժամին, քեզ Հովհաննեսին հանձնարարելը, երբ խաչի վրա վշտով գամված էր, և քո դառն արտասուքը, որ վտակի պես հեղում էիր, երբ տեսար նրան խաչի վրա վտանգված: Ամեն