Գիսանե Պալյանի ցնցող խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին

Ես հավատում եմ իմ հզոր վարչապետին՝ Դուխով առաջ Մեր շատ սիրելի Գիսանե Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ես տեսնում եմ, թե ինչպես է երկիրս առաջ գնում։ Թող փոքր քայլերով, սակայն գնում է առաջ։

Իսկ եթե հաշվի առնենք այն մեծ ու ճնշող հակապրոպագանդան և հակահեղափոխական ուժերի առաջընթանցին խանգարող քայլերը, ապա փոքր քայլերը իսկապես մեծ կթվան։

Ու զարմանալին այն է, որ նեղանձնական շահերն այնքան են կուրացրել որոշ մարդկանց, որ վարչապետի շուրջ համախմբվելու ու ի նպաստ հայրենիքի գործելու փոխարեն, ամեն գնով փորձում են վերադարձնել ռեժիմի իշխանությունը, որտեղ ամենաթողության ու թալանի պայմաններում սովորել էին ապրել…

Սակայն վստահ եմ, որ ժողովրդիս մեծամասնությունը գիտակից է և ազնիվ, և էլ երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը։
Իմ ուժերի ամբողջ կարողությամբ սատարում ու վստահում եմ վարչապետ Փաշինյանին։ Եվ ուրեմն, դուխով առաջ……