Աշխարհի յուրաքանչյուր անկյունում հանդիպում ես հայերի, ովքեր փոխել են ողջ աշխարհը, սակայն նաև երբեք չեն դադարել լինել հայ և միշտ հավատարիմ են մնացել իրենց արմատներին: Այդպիսի հայ է Կլոդ Մութաֆյանը, ով աշխարհահռչակ ֆրանսիահայ նկարիչ Զարեհ
Մութաֆյանի տղան է: Կլոդը ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտшսահմանյան անդամ է, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորը, Սորբոնի համալսшրանի պրոֆեսորը։ Բարձրագույն
մանկավարժшկան դպրոցի շրջանավարտ, մասնագիտությամբ մաթեմատիկոս Կլոդը դասավանդել է այդ առшրկան քառասուներկու տարի շարունակ: Կարելի էր կարծել, Կլոդի համար Հայաստանը չափազանց հեռու էր: Սակայն 1975թվականին Փարիզում նա ծանոթանում է հայ
երիտասարդ մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանի` մեծ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի որդու հետ: Հինգ տարի հետո վերջինս հրավիրում է նրան չորս ամսով հայերենով դասախոսելու Երևանի պետական համալսարանում: Կլոդը բազում կապեր է հաստատում տեղում ու այդ
ժամանակվանից ի վեր պարբերաբար վերադառնում Հայաստան: 1988թվականի երկրաշ արժի ժամանակ նա 1-ին դիր քերում էր մարդասիրական օգնության ցուցաբերման գործում, ինչպես նաև հանդիսանում էր կապող օղակ Հայաստանի և Ֆրանսիայի միջև: Թեև մաթեմատիկան նրա առաջին մասնագիտացումն էր, Կլոդը անչափ սիրահարված էր պատմությանը ու
սկսում է շրջագայել: Այդ ճանապարհորդությունների ընթացքում է, որ նա հասկանում է իր հոր համբավը. «Բավական էր ասեի, որ Զարեհ Մութաֆյանի որդին եմ, ու բոլոր դռները բացվում էին իմ առջեւ»: Բազում լեզուներով թարգմանված պատկառելի ակադեմիական աշխատանքների հեղինակ Կլոդ-Արմեն Մութաֆյանը հյուրերին
ընդունում է մշտապես իր առասպելական դարձած գրադարանում` Սեն Ժակ փողոցի վրա` գրական Փարիզի սրտում: 2011թվականին իր մորը կորցրած մարդու վճիտ աչքերում դեռ կարելի է տեսնել մանկության մի պատառիկ, որ նա պահել է մինչ այսօր: Մանուկ, որը հասկանում է, թե ինչ բախտի է արժանացել այդպիսի ծնողներ ունենալով: