Գրառումս միգուցե մի փոքր կոպիտ կլինի, կամ կդիպչի նրա իրավունքների ոտնահարմանը, բայց մեծ հաշվով мне на*рать…Րեգինա Պրազյանի կոշտ պատասխանը՝ Արման Թաթոյանին

Րեգինա Պրազյանն իր էջում գրառում է կատարել.
Ընդամենը երկու օր առաջ էի գրառում արել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասին։
Այսօր գրառումս միգուցե մի փոքր կոպիտ կլինի, կամ կդիպչի նրա իրավունքների ոտնահարմանը, բայց մեծ հաշվով мне на*рать!

Պարոն Թաթոյան, այ Ռևազյանի Տաթևիկի երեխային ինչ որ անբարոյականի զավակ իր գրառման մեջ վերջին ձևով վիրավորել էր ու շեշտելով հենց երեխային և հիշում եմ Ձեր արձագանքը, սակայն ոչ նման ծավալուն տեքստով։ Չնայած այն բանի, որ բոլորս ենք միշտ մարդու իրավունքների պաշտպան ընկած ման գալիս, բայց ինչպես փորձը ցույց է տվել միշտ իր վայրում չէ հասարակ ազգի համար։

Երբ խոսքը հասարակ ժողովրդին է վերաբերվում Դուք հանդիսանում եք Ձեր «էնքան ա որ» գրառումներով, իսկ հենց ձերոնցականներից մեկի մասին են մի բան ասում, Դուք մեկ մետր երկարությամբ տեքստը գրած պատրաստ ծլում եք!
Նախ սկսենք նրանից, որ ցանկացած ոք համացանց նկար տեղադրելով քաջ պիտի գիտակցի, որ այդ նկարը հանրայնացնում է ու քաշել նկարը և տարածելը կարող են արվել տարբեր նպատակներով։ Դուք մի սայթակեք մեր տեղադրածների բուն

նպատակից, ախր հիմարին էլ ակընհայտ է թե այդ նկարը տեղադրվել էր, որ ում հետ իր ընկերությունը մատնանշվեր ու կարծես դա էլ հենց Ձեզ հուզել է։
Միլլիոնի հասնող աշխատավարձ ստացող պարոն Թաթոյան, իսկ դուք ՀԽ-ի նախագահին քննադատելուց առաջ տեղեկացե՞լ եք, որ նա բոլորովին անվճար է աշխատում՝ առանց մեկ կոպեկ աշխատավարձի և ավելի արդյունավետ է նրա

կողմից արված յուրաքանչյուր գրառում մեր պետության և ժողովրդի համար, քան Ձեր կիսատ և միակողմանի գրառումները։ Սառած տոլմայի դեր եք Դուք այժմ կատարում ժողովրդի համար, կիսատ եք, թերի եք և ամոթալի եք։ Ես ամաչում եմ, որ մեր երկրում ՄԻՊ-ն Ձեր արտաքինով և մտածողությամբ է։ Նորից հորդորում եմ Ձեզ ՝ փոխանցեք Ձեր աշխատավարձը մանկատներին՝ որպես ուրիշի

երեխայի համար այդքան սրտացավ անձ, կամ էլ լքեք պաշտոնը, որը որ առհասարակ Ձեր հագով չէ։ Վերջում չմոռանաք այցելել մարտի մեկին երեխաներ կորցրած ծնողների բնակարաններ, տեսեք քանի տարի է իրենց իրավունքները խախտվել և ոտնահարվել, տեսեք առողջական ինչ խնդիրներ են ձեռք բերել իրենց զավակներին

սպա նողներին գոնե ճաղերի հետևում չտեսնելու դարդից։ Զրուցեք նրանց հետ, մխիթարեք, եթե բնականաբար Ձեր գործունեությունը չի սկսվում ու վերջանում ֆեյսբուքում գրառում գրելով։ Այդ մարդիկ հնարավոր է այդպես էլ չունեցան իրենց երեխաների հետ նկար, իսկ Դուք ինչեր եք քննարկում…. ԱՄՈԹ