Դավիթս իրականում Սասունցի Դավիթն էր… Ժիպտով հեռացավ, մայրիկին ասել էր… Ինչ է պատմում Բասենի դպրոցի տնօրենը 21-ամյա սպորտսմեն հերոսի մասին

Արցախի դեմ шհшբե կչшկան պшտ երшզմի ընթացքում նա հատակվել է Շիրակի մարզի Բասեն գյուղի 21 տարեկան բնակիչ Դավիթ Ղազարյանը, որը լողորդ և բռնցաքամшր տիկ էր։ Նա 1 տարի առաջ էր եկել բանակից։ Նրանք 2 եղբայրներ են, եղբայրը նույնպես ռшզ մի դաշտում է։ Բասենի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թեհմինա Սոլախյանը Դավիթին բնութագրում է որպես քաղաքակիրթ,

լուսավոր, գեղեցիկ ու ժպտերես։ Տնօրենի խոսքով, ծնողները յուրահատուկ կերպով են դաստիարակել 2 տղաներին էլ, նրանք շատ տարբերվող են՝ քաղաքակիրթ, լուրջ։ «Դավիթս իրականում Սասունցի Դավիթն էր, նրան ոչ մի անգամ դիտողություն չեմ արել, նա ոչ մի անգամ առիթ չէր տվել իրեն դիտողություն անելու։ Հենց մա հվան լուրն իմացա, մտածեցի՝ մի օր վի րшվորվա՞ծ կամ,

ոչ մի օր ոչ մի խնդիր չէր ծագել, միայն մազերը միշտ երկար էր պահում, ասում էի, թե Դավիթ ջան, կտրի, պատասխանում էր՝ ախր շատ սիրուն եմ այսպես, ընկեր Սոլախյան։ Սպորտսմեն տղա էր, ինձ թվում էր, թե այդպիսի կազմվածքով տղաների միայն ֆիլմերի մեջ եմ տեսել, աննկարագրելի էր։ Լողորդ էր, էքսկուրսիաների որ գնում էինք, հույսս լոկ Դավիթն էր

ասում էի՝ չեք մտնի ջուրը, մինչև Դավիթս ջրում չլինի, դելֆինի պես էր լողում, շատ սիրուն կազմվածք ուներ։ Այնքան երազանքներ ուներ, որոնք չկատարվեցին մնացին։ Հենց արձակուրդ էր գալիս ծառայությունից, վազում էր դպրոց, մայրն էլ ասում էր՝ Դավիթի երեսը հեչ չտեսանք, դպրոցում էր յուրաքանչյուր օր։ Հարցնում էի՝ Դավիթ, սիրած աղջիկ ունե՞ս, դրա համար ես գալի՞ս, հավաքարարներին ասում էի,

թե տղեքիս անպայման կթողնեք ներս, իրենց համար փակ դռներ չպիտի լինեն։ Տենց էլ գաղտնիք թողեց, մի օր մեր ուսուցիչներից մեկին ասել էր, թե ունեմ սիրած աղջիկ, սակայն դու հմուտ ես, կհասկանաս, թե ով է։ Մի օր դպրոցի բակի վարդերն էր քաղել, թույլ չէինք տալիս որ քաղեին, բшր կшցա, ասաց՝ սիրածս աղջկան եմ տանելու, ընկեր Սոլախյան։ Ես չէի ցանկանում, որ ինքը հերոս լիներ, թող հերոս չլիներ, ինքը մեզ պետք էր,

ինչպես կար․․․ Նա նաև բռնցքամար տով էր զբաղվում, սպորտդպրոց էր գնում, հեքիաթի, ֆիլմի հերոս էր Դավիթս։ Իսկապես չէի ցանկանում հերոս լիներ, թող փեսացու, թող հայր լիներ։ Ուսանող էր, ասում էր՝ պետք է գամ դպրոց, մանկավարժ աշխատեմ, ասում էի՝ Դավիթ ջան, ես քեզ չեմ ընդունի, դու էնքան սիրուն ես, քո դիմաց ավելի մեծ դռներ պետք է բացվեն,

գնա դերասան եղիր, սպորտսմեն դարձի, մեդալներ բեր։ Դասերի վերջին ժամերին բացակայում էր, գնում էր պարապմունքների, երբ ասում էի, թե Դավիթ ջան, բացականերդ շատ են, ասում էր՝ հենց մեդալս բերեմ, եթերի ժամանակ ձեզ շնորհակալություն կհայտնեմ, որ թողեցիք սպորտսմեն լինեմ։ Շատ երազանքներ կիսատ մնացին, չկատարվեցին»,-սգում էր տնօրենը։

Թեհմինա Սոլախյանը ասում է, որ Դավիթն առшջ նшգիծ գնալուց առաջ էլ եկել էլ դպրոց, բայց ոչ մնաս բարով անելու։ «Ժիպտով հեռացավ, մայրիկին ասել էր՝ հանկարծ չլացես, մայրն ինձ ասաց, ասաց՝ արցունքը խեղ դում էր ինձ, կոկորդիս էր կանգնել, սակայն լայն ժպտում էի, որ հանկարծ Դավիթս չվի րшվորվի։ Ասել էր՝ մամ, հանկարծ չտխրես, ես գալու եմ անպայման, ինձ ժպիտով ճանապարհի, որ ժպիտով էլ ընդունես։

Երբ իմացա վի րավոր էր, ասի՝ Դավիթիս բան չի լինի, համոզված էի, որ առողջ տղա է՝ խոշոր, մարմնեղ, սպորտսմեն, ասում էի, որ ինքն անպայման կհաղթահարի, էդ ինչ բեկոր պետք է լինի, որ իմ Դավիթիս կյանքը խլի։ 2 օր պայքարեց մш հվան դեմ և անմш հшցավ, անմш հшցավ, որ մենք խաղաղ ապրենք։ Մեր ողջ կյանքում պարտք ենք էս տղաներին, չգիտեմ՝ ինչպես ենք պարտքը տալու,

որտեղ գտնենք նրանց, ինչ անենք, որ մեր պարտքը կատարենք, ինչպես ենք ապրելու առանց նրանց, նրանց նույնիսկ մի թիզ չզիջած հողի վրա։ Պատ երազմը վերջանա, ուսուցիչներով որոշել ենք էքսկուրսիա կազմակերպել, գնալու ենք էն տարածքը, ուր գտնվել են Բասենի տղեքն ու համբուրենք իրենց պահպանած հողերը։ Իրենք այդ հողերը պшշտ պանեցին, ցш վոք, շատերը шր յան գնով»։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ