Դուք Քրիստոսի արձան որտե՞ղ եք տեսել, Ռիո դե Ժանեյրոյինը հայտնի է… կաթոլիկ երկրների համար դա սովորական բան է, բայց… Միքայել սրբազանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Դուք Քրիստոսի արձան որտե՞ղ եք տեսել, Ռիո դե Ժանեյրոյինը հայտնի է… կաթոլիկ երկրների համար դա սովորական բան է, բայց… Միքայել սրբազանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Oragir.news-ը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրեց, թե, որպես հոգևորական, ո՞նց է վերաբերվում Ծառուկյանի այս նախաձեռնությանը․ «Ինքը դա պիտի համաձայնեցներ Մայր Աթոռի հետ կամ տեղի

առաջնորդի հետ, ես ո՛չ Մայր Աթոռն եմ, ոչ էլ տեղի ղեկավարն եմ, դրա համար ասելիք չունեմ։ Ըդհանրապես հայ եկեղեցին արձանաշինությունը չի խրախուսել ու չի խրախուսում, առավել ևս կրոնական թեմայով։ Դա սխալի ու ճշտի հարց չէ, այլ պարզապես ավադության հարց է։ Հայ եկեղեցին

չունի արձանների ավանդություն, դա կաթոլիկ եկեղեցու ավանդույթ է, Քրիստոսի կամ էլ Աստվածամոր արձաններ դնելը կաթոլիկ ավադություն է ու մեր ավանդությանը հարիր չէ։ Ես այդ կտրվածքով եմ հարցին նայում, իսկ մնացածը, բնականաոար, բնական է, որ եթե բարեգործություն է արվում, լավ է, որ նպատակային արվի ու օգուտ

տա։ Դուք Քրիստոսի արձան որտե՞ղ եք տեսել, Ռիո դե Ժանեյրոյինը հայտնի է, այլ տեղեր էլ կան, դա կաթոլիկ ավանդություն է, Ռիո դե Ժանեյրոն կաթոլիկ քաղաք է, Բրազիլիան կաթոլիկ երկիր է, կաթոլիկ պետությունների համար դա սովորական բան է, բայց մենք կաթոլիկ պետություն չենք»,- ասաց Միքայել սրբազանը։