Եթե ​​ադրբեջանական ուժերը լավ մար տական ​​պատրաստ լինեին , ապա… Յակով Կեդմինի ԴԻՊՈՒԿ վերլուծությունը

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սխալվեց , Ադրբեջանը չունի այն ռազմական nւժը , որն ունակ է հաղթել հայկական բանակին:» , – այս մասին ITON-հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին:

Ըստ Կեդմինի , հայկական բանակը բավականին ուժեղ է ու թույլ չի տալիս Ադրբեջանին գրավել նույնիսկ այդ յոթ շրջանների զգալի մասը: Զինված nւժերnւմ տեխնիկայի հնարավորությունների տեսանկյունից Ադրբեջանը նույնիսկ ի վիճակի չէ ճեղքել հայկական ճակատը:

«Ադրբեջանական բանակը նույնիսկ մեր պատկերացումից ավելի թnւյլ է , քան մեզ թվում էր: Եթե ​​նրանք բավականաչափ լավ մար-տական ​​պատրաստ լինեին , ապա արդեն պետք է գրաված լինեին այդ տարածաքները , սակայն Ադրբեջանը հնարավորություն չունի ու չի կարող արդյունավետ օգտագործել իր ավիացիոն և զրա-հատանկային ստորաբաժանումները: Չնայած , որ նրանք ավելի շատ տանկեր և այլ զինատեսակներ ունեն քան Հայերը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը , ապա այն ինչպես որ կար այդպես էլ մնացել է: Մոսկվան ունի պայմանագրերը Երեւանի հետ , Ռուսաստանը Հայաստանի գոյության , նրա տարածքային ամբողջականության ու անկախության երաշխավորն է: Մոսկվան ոչ ոքի թույլ չի տա իր դաշնակցի նկատմամբ ոտնձգություն կատարել: Սակայն Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ», – ասել է Յակով Կեդմին: