Եկեղեցի են ռմ բակոծում, հա րձակվում են քրիստոնյա մշակույթի վրա, սակայն… Վլադիմիր Սոլովյովի հերթական կոշտ պատասխանը լռության մեջ ծվարած միջազգային հանրությանը

Ադրբեջանը, ցավոք , սկսել է ցուցաբերել հերթական ագրեսիան: Բայց այս անգամ, Թուրքիայի հետ միասին, մտադրված են ավարտին հասցնել 1915 թ. ցեղաս-պանությունը:

Պատմությունը ցույց է տվել, որ մենք միշտ մենակ ենք եղել. պայքարել ենք` հույսներս դնելով մեր քաջարի զինվորների, հայ տղամարդու, ոգևորող հայ կանանց, ապագային հավատացող փոքրիկների եւ պատմություն կերտած ծերերի վրա:

Վլադիմիր Սոլովյովը անդրադարձել է արցախյան իրավիճակին և մասնավորապես նշել է. «Մեծն հայ ժողովուրդը ամեն ինչ տվել է աշխարհին, որ այսօր միայնա՞կ մնա: Զարմանում ես, թե ով է հորինել ժամանակակից քաղաքականությունը, արժեքները։

Որտե՞ղ են մարդու իրավունքների, ազգերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող երկրները։ Բա իրենք ու՞մ իրավունքներով են զբաղվում։ Երեխաներ և խաղաղ բնակիչներ են զո հվում Ստեփանակերտում։

Եկեղեցի են ռմ բակոծում։ Հա րձակվում են քրիստոնյա մշակույթի վրա։ Սակայն ծպտուն չկա։ Այս ամենը ցույց է տալիս ժամանակակից արժեքների սնանկությունը». Վլադիմիր Սոլովյով