Ես Արեն Արթուրի Ղուկասյանն եմ… Ես և ընկերներս դարձանք ծաղկեպատ շիր մաքար… խնդրում եմ, որ…

Ես Արեն Արթուրի Ղուկասյանն եմ, 2002-ի մայիսի քսանութին եմ ծնվել, Լոռու մարզի քաղաք Վանաձոր։ 2008֊2017-ին, ես սովորել եմ Վանձորի Սայաթ ֊Նովայի անվան թիվ տաս միջնակարգ դպրոցում։ Որից հետո ուսումս

շարունակել թիվ հինգերրորդ ավագ դպրոցում։ 2020-ին ավարտել դպրոցն ու որոշ ժամանակ անց զո րակոչվել զինվորական ժամկետային ծա ռայության։ ես Սիրում էի լույսը, արևը, ծառ և ծաղիկը՝ Կյանքը։ Եվ Սիրահարված էի Հայրենի բնաշխարհին։ Մայր բնությունից էի ոգեշնչվում և զգում

հայրենյաց ուժը։ Իմ Հայրենիքը վեհ գաղափար է, սերը մարդասիրություն և ընկերասիրություն։ Ես Սիրում էի նաև սպորտը , զբաղվում էի բռն ցքամար տով, ձեռքի գնդակով , շախմատ էի խաղում ՝սև ու սպիտակի պայ քարը հասկանալու համար։ Ծրագրերը շատ էին։ Ես Երազում էի հաղթանակներ գրանցել

խաղաղ օրերում՝ սպորտում ու բիզնեսում։ Նաև «Ժայռ» համարվում էի համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպության անդամ։ ճակատագիրը չխնայեց նաև ինձ։ Ես 2 ամսվա ծա ռայող էի, հայրենիքի հանար հաստատ պետք ս ապրեի, ծառ տնկեի, տուն սարքեի, զավակ ունենայի, բայց արյ ամբ

հողս սնուցեցի։ Մենք ապրել էինք ուզում, բայց դարձանք հավերժի ճամփորդ, հավերժի զինվոր, որտեղից չկա ետդարձի հրամ ան։ Ապրեք պատվով, հայրենիքը պահեք գոնե հանուն մեր մատաղ կյանքի։ Ես և ընկերներս դարձանք ծաղկեպատ շիր մաքար, ապրեք նաև մեր տեղը, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՈւՐԲ Է, ՉԳՑԵՔ ԹՈՒՐՔԻ ԲԵՐԱՆ: