Ես հասկանում եմ, որ նման կոչեր շատ են, բայց և կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն… Արամեի ԿԱՐԵՒՈՐ կոչը հայ ազգին

Երգիչ Արամեն կոչով դիմել է հանրությանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, իմ ազնիվ եւ խելացի հայ ժողովուրդ: Այսօր մենք ապրում ենք մի դաժան ժամանակաշրջանում։ Մեզ պարտ ադրեցին, որ մենք անցնենք շատ դժվարությունների միջով՝ համաճարակ, պատե րազմ,

իսկ այժմ էլ ներքին պառ ակտում՝ հայրենասերների ու դավա ճանների: Ես՝ որպես հայ ազգի երգիչ, և մարդ, որ ժամանակին վերադարձել է Հայաստան ապրելու, արարելու և շենացնելու, ցանկանում եմ իմ խոսքն ասել․ Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց․․․ Ստանալով ինչ-որ ինֆորմացիա մի՛ փորձեք միանգամից անցնել վի րավորանքի, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի արտահայտած մտքի հետ:

Ես հասկանում եմ, որ նման կոչեր շատ են, բայց և կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն: Ինչու՞ ենք մենք դառնում մեկ մարդ, երբ արտաքին վտ անգ է սպա ռնում, և ինչու՞ ենք իրար անխնա վի րավորում, երբ վտ անգը թուլանում է: Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման,

սակայն դա մեր ազգին չի՛ սազում, դա մեզ պե՛տք չէ, և ոչ մի հարց չի լուծվում այդ կեղտոտ արտահայտություններից: Մենք պետք է հզորանանք, չէ՞ որ մենք դեռ շատ անելիք ունենք։ Փա՛ռք մեր հերոս եղբայրներին, փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր հայ ժողովրդին»։