«Ես հիշեցի Նարեկին» ու ահավոր ցավը… ուզում էի ոռնալ, զսպեցի, բայց… Ինչ է պատմում Արագածավան համայնքի ղեկավարը Արցախում զոհված 19-ամյա Նարեկի մասին

Արցախում ադրբեջանական шգ րեսիան հետ մղ ելու ընթացքում զո հված 19 տարեկան Նարեկ Սարգսյանն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր, տան միակ որդին, ունի երկու քույր: 168.am-ը փորձեց զրուցել Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի հետ,

որ Նարեկի մասին նյութ պատրաստենք, փոխարենը՝ համայնքի ղեկավարը ինքն առաջարկեց մտքերը շարադրել, թղթին հանձնել ու հենց այդպես տրամադրել մեզ: Նարեկի մասին պատմությունն Անդրանիկ Պապիկյանը վերնագրել է՝ «Անկեղծ մի պատմություն»: 168.am-ը չմերժեց

համայնքի ղեկավարի այդ խնդրանքը: ««Երանի չճանաչեի»… Պարզապես կամ ուղղակի ես շատ լավ ճանաչում էի Նարեկ Հարությունի Սարգսյանին: Նարեկի հայրական պապը՝ Համլետ Կառլենի Սարգսյանն, ու ես նույն դասարանում էինք սովորում, երգելու շնորհ ուներ,

երգում էր՝ դասարանում, դպրոցում: Նարեկը բանակ էր զորակոչվել օգոստոսի քսանչորսին, և ուղիղ 33 խորհրդավոր օր անց (Քրիստոսի ապրած տարիքն է) փակ «հանդերձանքով» մեր հերոսին արժանավայել պահ տվեցինք մայր հողին: Մյուս օրը՝ կարգի համաձայն, զինվորի ծնողներին ցш վшկցելու

էր եկել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը… Հրավիրեցին սեղանի մոտ, մինչ այդ պահը ես Նարեկին (մեր լեզվով ասած՝ տեղը չէի բերում), կարծում էի, մեր գյուղի լավագույն երիտասարդներից մեկն է: Նստեցի սեղանի մոտ և աչքս ընկավ Նարեկի զինվորական հագուստով նկարին,

որի կողքին դրված էր Նարեկի քաղաքացիական հագուստով, բաց գլխով, ժպիտը դեմքին լուսխնկարը: «Ես հիշեցի Նարեկին» և ահավոր ցш վը… Ցանկանում էի ոռնալ, զսպեցի, սակայն արցունքներս չկարողացա՝ թափվեցին, որը տդսավ մարզպետը, ինքն էլ արտասվեց,

ցա վը տարածվեց ամբողջ տան մեջ, արտասվում էին բոլորը… Ինչ տղա էր՝ գեղեցիկ, բոյով, համեստ, իմ եղբոր որդու հետ ամեն օր մեր տանն էին, մեր տան տղան էր, ես երբևիցե նման ափսոսանք չէի զգացել: Հանգիստ քեզ, Նարեկ ջան և քեզ պես հայորդիներին, որ գնացիք և աղոթք եղաք… Ա. Պապիկյան»: