Հովիկ Դեմիրճյանը կիպրահայ երգիչ է, ով նաև Կիևում կայացած «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Կիպրոսի ներկայացուցիչն է։ Հովիկը ծնվել է 1989 թվականին Կիպրոսում։
Նա ուսումնասիրել է մարքեթինգը եւ աշխատել է գրասենյակում, բայց արագ հրաժարվել է դրանից, երգչի կարիերան սկսելու համար: Նա սովորել է նվագել կիթառ և դաշնամուր,
ինչպես նաև սովորել է ջազ և վոկալ ։ Նրա առաջին խոշոր նվաճումը Լառնակայի երաժշտական մրցույթում 2-րդ տեղն էր ։ Ազատ կարողանում է խոսել անգլերեն, հայերեն և հունարեն լեզուներով:
Հովիկը հայտնի է դարձել 2009 թվականին Հունաստանի «X Factor» շոուին մասնակցության շնորհիվ, որտեղ նա գրավել է յոթերորդ տեղը: Նա ունի նաև հայերեն կատարում։
Հովիկն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ կատարում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը։ Առաջարկում ենք դիտել գեղեցիկ կատարումը ստորև տեղադրված տեսանյութում.