Երանի կյանքն այսքան դш ժան չլիներ, երանի երբեք չապրեի այս գիտակցված կարոտը, երանի նորից քեզ գրկեի ու ասեի, որ…Զո հված հերոսի քրոջ հուզիչ գրառումը

Patum.am էջը գրում է. «Նազելի Սարգսյանն իր էջում գրել է. Երանի կյանքը այսքան դш ժան չլիներ, երանի կյանքում չապրեի այս գիտակցված կարոտը, երանի կրկին քեզ գրկեի ու ասեի, որ աշխարհում քեզանից թանկ ոչ մի բան չունեմ իմ ապեր։ Երանի կյանքիս մեջ այսքան երանի տալու պատճառ չունենայի։ Իմ ապեր դու հոգուս մեջ ես, այնքան ցայտուն է ներկայությունդ , որ մերթ֊մերթ

խեղ դում եմ ինձ, որ առավել մոտեցնեմ իմ նվաղկոտ սիրտը քո հերոսի արծվասրտին։ Տեսնես ին՞չ եմ արել կյանքում այս , որ ինձ քեզ նման հերոս եղբոր են արժանացրել ։ Վա խենամ չկարողանամ դուրս գալ այս արցունքոտ հպարտության տակից ։Բոլոր օրերս պարուրված են գալստյանդ սպասումով ։ Երբեք չէի տր տնջա ապասումից եթե լոկ իմանայի, որ կգաս ։ Դու

գիտեիր, որ իմ ամենակարևորն ես ամենակարևորների միջից։ Ողջ տասնութ տարի երանության մեջ ապրեցի , որ հետո մղ կտամ կարոտի կսկ իծից։ Տասնութ տարի ես այնքան բախտավոր եմ եղել, որ ունեցել եմ քեզ, սակայն չեմ կարողանում հաղթահարել այս կարոտը, որը չափ և սահման չունի։ Եւ արդեն 89 օր քեզ ոչինչ չեմ պատմել, 89 օր չեմ լսել ձայնդ,89 օր ինձ չես

ասել «քուրս, ցա վդ տանեմ «։ 89 երկար և ձիգ օրեր,որ կձգվեն մի ողջ հավերժություն ։Ես հպարտ եմ քեզանով , հպարտ եմ, որ հերոսի քույր եմ ։Ցш վոտ և արցունքոտ հպարտություն ։Մենք մի օր կրկին կհանդիպենք ու կգրկենք իրար այնպես, ինչպես առաջ՝ իմ ամենաերջանիկ օրերում ։Իմ ապեր այլևս անհնար է առանց քեզ , գիտակցելը, որ

ֆիզիկապես չկաս սպանում է ինձ ։ Ֆիզիկապես չկաս, սակայն իմ մեջ ինձանից շատ ես, ու հետզհետե շատանում ես։ Ու ամեն առավոտ անքուն, երկար, մռայլ ու գորշ գիշերից հետո աչքերս բացելուն պես արցունքն է հոսում, ու գալիս այն գիտակցումը, որ դու ՝ իմ անփոխարինելին, հերոսացար ։ Չեմ կարողանում առանց քեզ, առանց

քեզ ամեն օրս պш յքար է, պш յքար այս անելանելի կարոտի դեմ։ Ամեն բացվող հաջորդ օր նախորդ օրվանից առավել շատ եմ սպասում քեզ հաստատ իմանալով, որ գալ չես կարող ։ Իմ Էդ, դու հավերժ սրտիս մեջ ես ու իմ պահապան հրեշտակը ։ Դու կաս ապեր ,իմ մեջ ես հավիտյան ։ Այն բաց վերքը, որ թողեցիր հոգուս մեջ երբեք չի սպիանա ու միշտ կար նահոսի յուրաքանչյուր անգամ ինձանից մի քիչ տանելով։ Բոլոր երազանքներս եղան մեկը ՝քեզ նորից գրկել ։ Չեմ ցանկանում, որ ինձ երկնքից նայես, չեմ

ուզում, որ երկնքից ինձ պաշտպանես, սակայն հպարտ եմ որ հերոս Էդոյի քույրն եմ, էն Էդոյի, որ առանց գեթ 1 վայրկյան վարանելու կյանքը տվեց հանուն մեր կյանքի, հանուն ընկերոջ , սակայն ափսոս և՛ դու և՛ ընկերդ հերոսացաք ։ Դու իմ հետ ես, ես գիտակցությանս մեջ ձևավորել եմ քո հեռու լինելը, դու կաս պարզապես հեռու ես, սակայն ինձ հետ ես իմ հրեշտակն ես և պшշտ պանում ես ինձ ՝ միշտ։ Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա կարոտս ինձ ենթш րկեցնել, անզոր եմ կարոտիս դեմ։