Երբ Ալի փաշայի զինվորները փորձել են վիրավոր Սոսեին կյանքից զրկել, թուրք հրամանատարը, զարմացած հայ կնոջ հերոսությունից, արգելել է՝ ասելով…

Հայ ժողովրդի ազատագրական պայ քարի պատմության էջերում հայդուկային շարժումը կարևորագույն տեղ է զբաղեցնում։

Այդ շարժման ականավոր ներկայացուցիչներից էին Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Հրայրը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը և այլք։ Աղբյուր Սերոբը, սակայն, միայնակ չէր կռ վում թշնա մու դեմ, այլ կնոջ՝ հերոսուհի Սոսեի հետ։

1899 թվականին, երբ Սերոբը հայ դա վաճան Ավեի կողմից թու նավորվել և մատնությամբ շրջապատվել է քուրդ ցեղապետ Բշարե Խալիլի զինվորների կողմից, կնոջ՝ Սոսեի աջակցությամբ 8 ժամ անընդմեջ կռ վել է:

Այն բանից հետո, երբ թշնա մու գնդա կը վերջ է դրել Սերոբի կյանքին, Սոսեն վերցրել է նրա զնքը և շարունակել է կռ վել մինչև վերջ նույնիսկ այն բանից հետո, երբ իր աչքի առաջ թշնա մու գնդ ակից ընկել է անդրանիկ զավակը՝ 18-ամյա Հակոբը, նաև Սերոբի եղբայրները՝ Զաքարն ու Մխոն:

Սոսե Մայրիկ Աղբյուր Սերոբ Սոսեն, արցունքները կուլ տալով, շարունակել է կռ իվ տալ թշն ամու հետ, մինչև ծանր վիրավ որվել է: Երբ Ալի փաշայի զինվորները փորձել են վիրավոր Սոսեին կյանքից զրկել, թուրք հրամանատարը, զարմացած հայ կնոջ հերոսությունից, արգելել է՝ ասելով.

«Այդ կինը իսկական դյուցազուն է»: Նա նույնիսկ կառավարության ծախսերով բուժել է տվել նրա վերքերն ու նետել Բաղեշի բանտը: Բանտից
ազատվելուց հետո Սոսեն այցելել է ամուսնու

գերե զմանին, չի հեռացել երկրից, մնացել ու ապրել է Վանում: Նա հաճախ է կրկնել հետևյալ խոսքերը. «Ինչպե՞ս այստեղ թողնեմ իմ Սերոբի որբ գերե զմանը… Այն ինչպե՞ս թողնեմ մեր թշն ամու ձեռքում»: