Զարդանաշեն գյուղի մատույցների առաջին դիրքերը Սերժիկենց ջոկատն էր պահում։ Նահանջի հրաման են ստացել, ասել են՝ ետ եկեք, ինչին Սերժիկը պատասխանել է…

Արամ Գևորգյանը գրում է. Պետրոսյան Սերժիկը Շուշիից էր։ Ծնվել, մեծացել էր այնտեղ, հետո նաև ազատագրել էր իր հայրենի բերդաքաղաքը։ Առաջին պատերազմի օրերին անդամագրվել էր Արկադի Տեր- Թադևոսյանի՝ Կամանդոսի ստեղծած 15 հոգանոց

դիվե րսիոն հետախու զական հատուկ ջոկատին։ Այդ ջոկատով էլ մասնակցել էր Շուշիի ազատագրմանը։ Պատերազմից հետո մնացել ու ապրել էր իր ազատագրած Շուշիում։ Անգամ մերժել էր Երևանում աշխատանքի անցնելու Սերժ Սարգսյանի առաջարկը։
Դեռևս 92 թվականին, Չլդրան գյուղի մոտ, տա նկի

ար կի բեկորից Սերժիկը ծանր գանգուղեղային վիրա վորում էր ստացել։ Այդ բեկորը նրան պետք է ուղեկցեր հետագա ամբողջ կյանքի ընթացքում, մինչև հաջորդ ու վերջին պա տերազմը… Չնայած երկրորդ կարգի հաշմա նդամությանը, այս պատերազմի առաջին իսկ օրերից Սերժիկը

կամավորագրվում է ու մեկնում առաջնագիծ։ Լինում է Ակնայում, հետո սեփական կամքով տեղափոխվում դեպի Հադրութի ուղղությամբ։ Հոկտեմբերի 25-ին, Զարդանաշեն գյուղի մատույցների առաջին դիրքերը Սերժիկենց ջոկատն էր պահում։ Նահանջի հրաման են ստացել, ասել են՝ ետ եկեք, ինչին Սերժիկը պատասխանել է. «Չէ, դուք եկեք։ Նահանջելով մինչև ու՞ր եք հասնելու, Շուշի ու Ստեփանակե՞րտ»։ 3 հոգով

մնացել են այդ դիրքում, մնացածը նահանջել են։ Հենց այդ դիրքերում էլ հերոսաբար զո հվեցին Սերժիկ Պետրոսյանն ու նրա 2 ընկերները։ Մարմինները դուրս բերելիս նրանց մոտ ոչ մի չկրակված փա մփուշ կամ չօգտագործված նռ նակ չէին գտել… 3 հոգով մինչև վերջին շունչն ու փա մփուշտը կռ իվ էին տվել թուրքի դեմ ու զո հվել

մերձամար տում։ Զո հվել էին՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով իրենց բաժին Արցախը։
Այսօր նաև Սերժիկի ծննդյան օրն է։ Երկնային ծնունդդ շնորհավոր,

ձյաձ Սերժիկ։ Քո ազատագրած Շուշին էսօր գե րի ա թուրքին։ Երանի քեզ, որ չտեսար էս ամենը։ Դու ուղղակի չէիր դիմանա էս ամենին։ Հիշատակդ վառ…