Թավիշիդ պաշարը սպառել ես Նիկոլ, խելքդ գլուխդ հավաքիր…Լիզա Ճաղարյանի չափազանց կոշտ և դիպուկ գրառումը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Մարտի մեկի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Քոչարյան Ռոբերտի պաշտպանների բողոքը: Հայաստանի

Հանրապետության և Արցախի նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել՝ անձնական երաշխավորության դիմաց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար, սակայն 1-ին ատյանի դատարանը մերժել էր այն։

Նաև առաջին ատյանի դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց կամ էլ ուղղակի փոխել խափանման միջոց կալանքը: Այսօր դատարանը ոէբշում կայացրեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ ՀՀ դրամ գրավի դիմաց։ Վերաքննիչ քրեական դատարանը՝

դատավոր Նիկողոսյան Արսենի նախագահությամբ, վերադարձավ խորհրդակցական սենյակից։ Դատավորը հրապարակեց իր կայացրած որոշումը, որի համաձայն ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։ Որպես գրավ Ռոբերտ Քոչարյանը դատարանին կվճարի 2 մլրդ

դրամ։ Նշենք, որ 1-ին ատյանում ՀՀ-ի ու Արցախի նախկին վարչապետները անձնական երաշխավորություն էին ներկայացրել Քոչարյանի ազատ արձակման համար, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր դա, և հենց սա էին բողոքարկել պաշտպանները։

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. « Նիկոլ, թավիշիդ պաշարը սպառել ես, խելքդ գլուխդ հավաքիր. էս ազգը կր ակը չի ընկել թավիշիդ ձեռը, որ օրուգիշեր մարդ ակերների, մարդա սպա նների, ջեբկիրների ու թափթփուկների վայրա հաչ լսի և մարսի»։