ԹԵՍՏ․ Փորձեք գտնել այս 10 հանելուկների պատասխանները

Medianews.site-ը գրում է․ Հանելուկը բանահյուսական ժանր է։ Հանելուկն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է 2 բաղադրիչից՝ բանաձևից ու լուծման առարկայից։

Հանելուկը հայ բանահյուսության ու գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է հինգերորդ դարից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։

Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։

Այս անգամ կներկայացնենք հումորային հանելուկներ Ապրիլի մեկին նվիրված։ Ապրիլի մեկը երգիծանքի եւ ծիծաղի օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում: Այդ օրն ընդունված է կատակներ անել մտերիմների եւ տան անդամների հետ:

Փորձեք Ձեր ուժերը և կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի նրանք էլ գուշակեն