Medianews.site-ը գրում է․ Հանելուկը բանահյուսական ժանր է։ Հանելուկն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։
Հանելուկը հայ բանահյուսության ու գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է հինգերորդ դարից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։
Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։
Այս անգամ կներկայացնենք հումորային հանելուկներ Ապրիլի մեկին նվիրված։ Ապրիլի 1-ը երգիծանքի եւ ծիծաղի օրն է, որը նշվում է ողջ աշխարհում: Այդ օրն ընդունված է կատակներ անել մտերիմների եւ տան անդամների հետ:
Փորձեք Ձեր ուժերը և կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի նրանք էլ գուշակեն