Թուրքիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարեկան Աստվածաշունչ, որը Հիսուսի մասին սենսացիոն բացահայտումներ ունի

Թուրքիայում հայտնաբերվել է ավելի քան 1500 տարի առաջ գրված Աստվածաշունչ։ Գիրքն անհանգuտnւթյnւն է առաջացրել Վատիկանում, քանի որ պարունակում է Բարնաբայի ավետարանը։ Բարնաբան Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկն էր ու ճամփորդում էր Պողոս առաքյալի հետ։

Հին մագաղաթը «կրկնակի» հայտնաբերվել է Անկարայի արդարադատության պալատի պահեստում։ Մագաղաթը փոխանցվելու է Անկարայի ազգագրության թանգարան։ Մագաղաթի կաշվեպատ էջերին ասորերեն ոսկե տառերով գրություն կա։ Հին կտակարանի այս ցանկը թուրքական իշխանությունների մոտ հայտնվեց, երբ 2000 թվականին Միջերկրական ծովի թուրքական ափին իրակացված հատուկ գործողության ընթացքում մասունքը բռ նագրավվեց մաքսանենգներից։

Հան ցախմբին անիտիկվար իրերի մաք սանենգության մեղա դրանք ներկայացվեց։ Դատավարության ընթացքում հայտնի դարձավ, որ գիրքը շուրջ 2000 տարեկան է։
Թուրքական իշխանություններն Աստվածաշունչը մշակութային սեփականություն են հայտարարել՝ մագաղաթին շնորհելով թանգարանային արժեքի կարգավիճակ։ Այս տարիների ընթացքում փորձագետներն իրարամերժ կարծիք են արտահայտել ձեռագրի ծագման և նրա իսկության մասին։

Կան նաև այլ ոլորտներ, որոնք անհանգստացնում են մասնագետներին․ գտածոյի պատճենների առկայությունը, և արդյո՞ք դրանք Թուրքիայի սահմաններից դուրս են բերվել։ Կրոնական իշխանությունները պնդում են, թե տեքստից հետևում է, որ Հիսուսը չի խաչվել, չի եղել Աստծու որդին, բայց մարգարե էր, իսկ Պողոսն «ինքնակnչ» էր։

Գրքում նաև ասվում է, որ Հիսուսը երկինք է համբարձվել առանց խա չվելnւ, իսկ նրա փոխարեն խшչվել է Հուդա Իսկարիովտացին։ Տեքստը նաև նախшգnւշակում է մահմեդական վերջին մարգարեի գալուստը, ինչը դեռևս չի կատարվել։ Վատիկանն шնհшնգuտnւթյnւն է հայտնել գտածոյի վերաբերյալ և թուրքական իշխանություուններին խնդրել է կաթոլիկ փորձագետների հետ գնահատել գրքի բովանդակությունը։

Համարվում է, որ Նիկեայի տիեզերական ժողովում կաթոլիկ եկեղեցին գրաքննnւթյան է ենթարկել Աստվածաշնչի մաս կազմող Ավետարանները՝ հեռացնելով, հնարավոր է, նաև Բարնաբայի Ավետարանը։ Հնագույն ձեռագրի պատճենը 40 միլիոն թուրքական լիրա (28 միլիոն դոլար) է գնահատվում։