Թուրք-ադրբեջանական զորքերը զինադադար չեն պահպանելու, քանի որ..Դոնեցկի առաջին վարչապետ Ալեքսանդր Բոռոդայի կարևոր դիտարկումը

Անդրադառնալով արցախա-ադրբեջանական հա կամարտությանը Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության 1-ին վարչապետ, քաղտեխնոլոգ Ալեքսանդր Բոռոդայը գրառում է կատարել.
ԼՂ-ում թուրքական ու ադրբեջանական զո րքերի քանակը ահռելի է` գումարած նրանց համար կռ վում են անթիվ վարձկաններ։

Այստեղ էական դեր կարող է խաղալ ոչ միայն ռուսական զենքը, այլ նաև ռուսական զորքը։ Ռուսական զորքի մուտքը ԼՂ` այլընտրանք չունի։ Քրիստոնյա հայ ազգը Ռուսաստանի Դաշնության միակ դաշնակիցն է ողջ Հարավային Կովկասում, այլ դաշնակից այդտեղ չունենք ու չենք էլ

ունենա. Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական զորքերը զինադադար չեն պահպանելու, Ալիևի վրա դիվանագիտական ազդեցությունը չի գործի։ Պարզապես, պետք է իմանալ, որ Կովկասը և ԼՂ-ն մեր

ավանդական ազդեցության գոտին է արդեն 2 հարյուր տարի։ Կովկասից Ռուսաստանի Դաշնության հեռանալը` ՌԴ-ի հարավային սահմանները դնելու է լրջագույն վտանգի առաջ, այնպիսի վտանգի առջև, որ դրա տակից ոչ ոք Ռուսաստանում դուրս չի կարող գալ».