«Իմ անուշ մայրիկ»․․․ Հայ տատիկի անչափ հուզիչ ու քաղցր կատարումը մայրիկի մասին․․․ Սա տեսնել է պետք

Ծերությունը ոչ թե տարիք, այլ հոգեվիճակ է, երբ թվում է, թե արդեն ապրել ես բոլոր դժվարություններն ու փորձված են վայելքները, երբ շատ քիչ զարմացնող, հիասթափեցնող ու ոգևորող բան կա:

Այսօր Ձեզ ցանկանում ենք ներկայացնել մի հայ տատիկի, ով երգում է մայրիկի մասին երգ։ Պետք է նշել, որ այն շատ հուզիչ է։ Բոլոր տարիքում էլ ծնողները մեզ համար ամենաթանկ մարդիկ են։ Կյանքի բոլոր փուլերում էլ կարոտում ես մայրիկիդ, անգամ, եթե նա կողքիդ է։

Ծերանալով մարդիկ առավել, քան երբևէ հասկանում են կյանքի արժեքը, հասկանում ու ըմբռնում են իրենց անցած ուղին։ Իրենց կյանքի փորձը փոխանցում են գալիք սերունդներին։ Այսպիսին է կյանքը։

Եւ ինչպես կասեր հանճարեղ Ավետիք Իսահակյանը՝ «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով»։ Թերևս այս խորհրդավոր տողերը բնութագրում են մարդկային ողջ կյանքը։

Համացանցում տարածված տեսանյութը արժանացել է բազմաթիվ հավանությունների ու մեկնաբանությունների։ Շատերի կարծիքով տատիկը իր տարիքի համար շատ փայլուն է կատարում։

Տեսանյութը դիտեք ստորև՝