Ինչքան էլ քլնգեք Նիկոլ Փաշինյանին կամ ակնարկներով գովերգեք նախկին իշխանություններին, մենք երբեք չենք մոռանալու էս արտահայտությունները. Ռուբեն Եսայան

Ռուբեն Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Ժողովուրդ ջան, ինչքան էլ դուք քննադատեք Նիկոլ Փաշինյանին, ինչքան էլ բացահայտ, կամ միգուցե ակնարկներով գովերգեք նախկին իշխանության գործելաոճին ու ներկայացուցիչներին, մենք երբեք չենք մոռանալու տվյալ արտահայտությունները.

1. Դուք դասեր չքաղեցիք մարտի մեկից. Ժամեր անց խաղաղ ցուցարարների վրա բացահայտ տեռа ր սկսվեց (այո՝ Տեռпր) 2. Էդ 800 հեկտարը չունեին որևիցէ ռազմավարական էություն։ Փաստորեն նախկին իշխանության ներկայացուցիչների՝ հանձինս սերժ սարգսրանի, եթե հողը չունի ռազմավարական նշանակություն, ուրեմն այն կարելի է հանձնել հակառակորդին

3. Տաշիիիիի.Ապրիլյան Քառօրյայից ուղիղ մեկ տարի հետո, նույն օրը, ռեստորանում սերժ սարգսյանն ու իր թիմը տոնում էին իրենց հաղթանակը՝ երկնքում հրավառության շարան բացելով (ով եք դուք արաաաա) 4. Ինչքան ուզենք, այնքան էլ կխփենք. Օրեր անց հանրապետականները տարան բացարձակ հաղթանակ վերոնշյալ անձնավորության արած ոճրագործ հայտարարության հետևանքով

5. Եկել ես աստեղ, ու մեր տոնին խոչընդոտում ես, որ ինչ անես. Սերժ սարգսյանը էս ասում էր կյանքը պետությանը տված ազատամարտիկի մորը, ով միայն անձնական հարցով մոտեցել էր նրան։ Նիկոլ Փաշինյանը նույն կարգավիճակն ունեցող ծնողներին գրկելով էր ցավակցում

(դե վերոնշյալ մարդու հագուստը գուցե չարժեր դրան, քանզի նա նաև հողը փորելիս տղթի վրա էր կանգնում)։ Շնորհակալություն, որ կարդացիք։
Չէ, ինձ ոչ մեկ գումար չի առաջարկել ու չի տվել այս ճշմարտությունը գրելու համար, այդ դուք եք չարամիտ, անշնորհակալ ու ոնց որ թե անցյալը շաաատ շուտ մոռացող ։) մեկ էլ ներեք ինձ, որ մի քիչ կոպիտ հնչի, սակայն՝ վա՞տ եք