«Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է՝ ինչ են էս պահին զգացել երեխաները»… Ադրբեջանցիները նոր կադրեր են հրապարակել Գորիս-Կապան ճանապարհի միջադեպից

«Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է՝ ինչ են էս պահին զգացել երեխաները»… Ադրբեջանցիները նոր կադրեր են հրապարակել Գորիս-Կապան ճանապարհի միջադեպից… Ինչպես արդեն հայտնել

ենք, այսօր հայտնի դարձավ, որ Գորիս- Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերի մասնակցությամբ նոր միջադեպ է տեղի ունեցել: Նրանք կանգնեցրել

են երեխաների տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, ստուգել, միաժամանակ պոկել են միկրոավտոբուսին փակցված էմբլեմները, մասնավորապես` Արցախի դրոշը:

Տեսանյութը տարածվել է տելեգրամյան ալիքներով: Տեղի ունեցածը նկատել ու օգնության են հասել ռուս խաղաղապահները, ովքեր ճանապարհել են երեխաներին: Այս միջադեպը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի պահպանում իր վրա վերցրած ոչ մի պարտավորություն ։ Հայաստանի քաղաքացիները լիովին անպաշտպան են այդ ճանապարհին։

Նաիրա Զոհրաբյանը այս տեսանյութը հրապարակել է և կից կատարել է հետևյալ գրառումը. Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է՝ ինչ են էս պահին զգացել երեխաները… Մանրամասներն առաջարկում ենք դիտել ստորև ներկայացված տեսանյութում՝