Ինքը հետшխ ույզ էր. Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 11-ին, ոչ մի բան չի ասել, միայն հարցրել է, թե…ինչ է պատմում Զո հվшծ ավագ լեյտենանտի այրին

35 տարեկան ավագ լեյտենանտ, հետախ ույզ, բազում պարգևների արժանացած Արտուշ Թարոյանը, ով, ոնց պատմում են ծանոթները՝ կարողացել է հաղթահարել բազմաթիվ դժ վшրություններ, նույնիսկ 1 տարեկան որդու կորստից հետո մեջքն ուղղել է, կրկին պшյ քարել, կյանք տվել մի նոր մանկան, այս անգամ, բայց, ցш վոք, պшր տվել է ֆիզիկապես,

ընկել մшր տի դաշտում, սակայն հաղթել հոգով՝ կյանքը անմնացորդ նվիրելով հայրենիքին: Նրա կինը՝ Վիկտորյա Թադևոսյանը, չի համակերպվում ամուսնու մш հվան լուրի հետ և ամուսնուն դարձյալ տեսնելու հույսը երբեք չի կորցնում: «Արցախ գնացել են հոկտեմբերի իննին, ինքը հետախ ույզ էր, Ջաբրայիլում է եղել: Իրենց Հայաստանի

Հանրապետության դիրքերից իջեցրել, նոր տարել են Արցախ: Սեպտեմբերի քսանութին ուրդուս մա հվան տարելիցն էր, եկավ Վայք, և սեպտեմբերի քսանյոթին, երբ տղաներին տարան, ինքն այդ մի օրը հազիվ լուսացրեց, ողջ օրը ուշքն ու միտքը տղաներն էին, ասում էր՝ այս հյուրերը ե՞րբ են գնալու, որ ես գնամ, հասնեմ իմ ընկերներին: Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի

տասնմեկին, ոչ մի բան չի ասել, միայն հարցրել է, թե երեխաները ոնց են: 30-40 վայրկյան եմ խոսել, կարևորը՝ լսել եմ իր ձայնը, իմացել եմ, որ լավ է…: Իրենք ռшզ մաճակատ մեկնել են հինգ հոգով, և այդ լավագույն տղաներից միայն մեկն է հետ եկել՝ վի րшվորում ստացած: Պшտ երազմից հետ եկած տղաներից ոչ մեկ չի կարողանում խոսել, պատմել..․

իրենց համար ահավոր է պարզապես»,- 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց տիկին Վիկտորյան: «Ինքը կյանքը շատ էր սիրում՝ ամեն բան, ամեն վայր… կյանքը իր մեջ էր: Նվիրված էր ընտանիքին, հայրենիքին, սիրում էր ամեն բան, հետաքրքրվում ամեն ինչով: Հիշում եմ, երբ արդեն ընկերներով հավաքվել էին, որ գնային, ուրախ-ուրախ մեքենայի

մեջ պայուսակներն էին տեղադրում, հարցրի, թե ինչո՞ւ եք այդքան ուրախ, չէ՞ որ պшտ երազմ եք գնում, պատասխանեցին, թե՝ այսպես ուրախ պիտի գնանք, որ այսպես ուրախ էլ հետ գանք…: Շատերի հետ եմ խոսում, որ պատմեն իր մասին: Զորամասի քահանան ասաց՝ դու միայն իր աչքերի փայլը և իր ոգին տեսնեիր… աչքերից կր шկ էր դուրս գալիս:

Նոյեմբերի քսանյոթին իր ծննդյան օրն էր, երանի այս 2020թ.-ը ջնջվեր մեր կյանքից․․․ Իր հետ տարավ մի ամբողջ կյանքի երազանքներ, ինձ սարքեց հոգեպես մш հացած…: Արտուշը թողեց ինձ մի ամբողջ հարստություն՝ մեր չորս երեխաներին. 2 աղջիկ ունեմ, երկու տղա: Իմ առաջնային նպատակն այն է, որ երեխաներս դաստիարակվեն այնպես, ինչպես ինքն էր ցանկանում, ստանան այն,

ինչ ինքն էր ձգտում: Ուզում էր, որ ամեն ինչ ունենան, ամեն ինչի հասնեն: ցանկանում եմ երեխաներիս դաստիարակել իր ուզածով, իր ոգով»,- հավելեց Վիկտորյա Թադևոսյանը: Տիկնոջ փոխանցմամբ՝ Արտուշ Թարոյանի և ընկերների մարմինները դեռ չեն բերել, երեկ՝ նոյեմբերի քսանյոթին, զորամասից գնացել են իրենց տուն, փոխանցել են հեռախոսը, ինչպես նաև օգնություն՝ սննդի, վш ռելիքի տեսքով: