Իր զո հվելու նախորդ օրը տուն էր զանգահարել, ընտանիքի անդամներին ասել էր տեսեք ինձ ու խնդրել էր, որ…Արցախում հերոսացած Հովհաննես Հովհննիսյանի քրոջ հուզիչ պատմությունը նրա մասին

Արցախյան պատերազմում ընկան բազում քաջ հայորդիներ: Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել հերոսացած Հովհաննես Հովհաննիսյանին, ում մասին մեզ հետ զրույցում պատմեց նրա քույրը` Մագա Հովհաննիսյանը:

«Հովհաննես Մարզպետի Հովհաննիսյան: Ծնվել է 2001 թվականին, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում: Մանկուց հետաքրքրված է եղել սպորտով, հաճախել է ֆուտբոլի: Դպրոցում եղել է կազմակերպված, պարտաճանաչ և օրինակելի աշակերտ: Մինչ ծառայության գնալը զբաղվել է հասարակական, կամավորական ակտիվ գործունեությամբ։

Դպրոցում աշխարհագրություն առարկան էր սիրում, միշտ քարտեզի կողքն էր նստում ու ամեն օր մի պետության մասին պատմում էր, շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ ու 5-6 տարեկան երեխաներից սկսած բոլորին իր հետ ֆուտբոլի դաշտ էր տանում ու խաղալ սովորեցնում, հաճախ էր էքսկուրսիաներ կազմակերպում, սիրում էր Հայաստանը ճանաչել:

2019 թվականի հուլիսի 21-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Ջաբրայիլում: Պատերազմի ընթացքում 32 օր եղել է առաջնագծում: Մար տական գործողությունների ընթացքում փրկել է վաթսուն հոգու կյանք։ 3 անգամ ծանր վիրա վորվել է, բայց չի լքել մար տի դաշտը ։ Ոտքից վիր ավոր

լինելով կարող էր հրաժարվել իրեն վստահված մեքենան վարելուց, բայց հրամանատարներին այդ ոտքով ապահով հասցրել է առաջնագիծ։ Վիր ավոր ընկերոջը կիլոմետրերով տարել է, որ չմնա բաց դաշտում։ Անմա-հացել է հոկտեմբերի 28-ին , Կարմիր շուկայի շրջակայքում: Իր զո հվելու նախորդ օրը տուն էր զանգահարել, ընտանիքի անդամներին ասել էր տեսեք ինձ ու խնդրել էր իրենց ցույց տային, բակն ու տունը,—եզրափակեց քույրը»: