«Լավ կլիներ, որ Լուսավորչի արձանը դրվեր, քանի որ շատ հին ավանդազրույց կա, որը կապվում է Արագած լեռան հետ»․ Առնո Կուռ

Նկարիչ, դիզայներ, քանդակագործ Առնո Կուռը (Սաշա Ղալեչյան) ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրիստոսի արձանի մասին: Առհասարակ արվեստի գործը կամ հուշարձանը (նոր) կարող է դառնալ զբոսաշրջության խթան, առաջին, եթե այն բացառիկ է,

միակն է, երկրորդ եթե այն իմաստավորված, պատճառաբանված է ինչ որ հին պատմությաբ կամ ավանդազրույցով… Քրիստոսի մեծածավալ արձաններ աշխարհում շատ կան, ուստի դրանով ոչ մեկին չես զարմացնի, ու որևէ պատմությամբ կամ
ավանդությամբ

այն իմստավորված չի լինի: Այ լավ կլիներ, որ ոչ թե Քրիստոսի, այլ Լուսավորչի արձանը դրվեր, քանի որ մի շատ հին ավանդազրույց կա «Լուսավորչի Կանթեղի մասին» որ կապվում է ՀՀ ամենաբարձր լեռան՝ Արագածի հետ (ի դեպ

Թումանյանը մի սիրուն բանաստեղծություն ունի էդ թեմայով, դնում եմ մեկնաբանություններում) և նաև աշխարհում կլիներ միակը ի դեպ Գրիգոր Լուսավոիչը համարվում է Հայոց պահապան Սուրբը»։