Լոնդոնի ամենահայտնի հրապարակներից մեկում հնչում է Սայաթ-Նովա․․․ Անչափ հայեցի և օրիգինալ կատարում

Հայերը Լոնդոնի ամենանշանավոր հրապարակներից մեկում հնչեցնում են Սայաթ-Նովա ։ Սայաթ-Նովա իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան, հունիսի տասնչորս, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն — նոյեմբերի քսաներկուս, 1795, Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն), ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր։ Սայաթ-Նովայի կյանքը

ավելի քան հարյուր հիսուն տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավե ճերի առարկան։ Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ եւ մանրամասներ մինչև օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Նրա վերաբերյալ տեղեկությունների հիմնական աղբյուրներից են

հենց իր գրած բանաստեղծությունները։ Սայաթ-Նովան ունի մի շարք լեզուներով գրված բանաստեղծություններ․ պահպանվել են վաթսունութ հայերեն, երեսունչորս վրացերեն, հարյուր տասնհինգ ադրբեջաներեն (թուրքերեն) ստեղծագործություններ,

բայց ադրբեջաներեն բանաստեղծությունների մեծ մասը դեռ չի հրապարակվել ու պահվում է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանում։ Լոնդոնում հնչած անզուգական կատարումը առաջարկում ենք դիտել ստորև և խնդրում ենք գրել Ձեր կարծիքները մեկնաբանություն բաժնում։