«Բարի գործերը մարդիկ միևնունն է մոռանում են»․ Մայր Թերեզայի անչափ գեղեցիկ խոսքերը
1. Կարգուկանոնի մեջ պահեք Ձեր կյանքը, մարմինը, տունը, բիզնեսը ու գումարը: Մաքրությունը, կարգուկանոնը և կազմակերպվածությունը կարևոր են առաջընթացի համար: Ամենաէականը մաքրեք ինքներդ Ձեզ խանդից, չարությունից, նախանձից ու ագահությունից:
2. Խոսեք քիչ, լսեք շատ, սիրով վերաբերվեք շրջապատում տեղի ունեցող ամեն բանին։ 3. Պարզ եղեք, ոգեշնչեք շրջապատին Ձեր իսկ երջանկություններով: 4. Ունեցեք կյանքում Ձեր առաքելությունը: Կատարեք նվազագույնը երեք բան, որ այս աշխարհը փոխեք դեպի լավը:
5. Շատ սիրեք, այնպես ասես երբեք չեք տանջվել: Սովորեք ճանաչել չարը, մի վախեցեք նրանից: 6. Միշտ շնորհակալ եղեք Ձեր կյանքի համար: Դա ամենախորը մեդիատացիան է: Շնորհակալ եղեք ամեն օրվա համար, յուրաքանչյուր ձեռքբերման համար, մարդկանց համար, մարմնի համար, այն ամենի համար, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում:
7. Բարեգործությամբ զբաղվեք, եղեք համեստ ու պատրաստակամ: Պետք չէ գնալ հեռու տեղեր մարդկանց օգնելու նպատակով: Օգնեք Ձեր մտերիմներին, փողոցից մեկին, աշխատակիցներին: 8. Այն, ինչ պետք է Ձերը լինի, անպայման կլինի: 9. Տասը… քսան… հարյուր անգամ մտածեք, հետո պատասխանեք: Մի մտածեք, որ Ձեր հարցերն անլուծելի է, սպասեք քառասունութ ժամ: Այդ ընթացքում շատ խնդիրներ ուղղակի վերանում են:
10. Մեդիտացիա արեք ու աղոթեք: 11. Մի կորցրեք բնության հետ կապը: Օգտագործեք բնական մթերքներ, ծաղիկներ տնկեք, պաշտպանեք կենդանիներին: 12. Կյանքին վերաբերվեք դրական հումորով: «Եթե Դուք լավ եք վերաբերում մարդկանց, այնուհետև ես
կարող եմ Ձեզ մեղադրել թաքնված հետաքրքրությունների ու նպատակների մեջ: Ինչ էլ, որ լինի շատ բարի եղեք: Մարդիկ կարող են Ձեզ ստել, սակայն Դուք միևնույնն է արդար եղեք: Միշտ երջանիկ եղեք: Այդ ամենը Ձեր և շատ ուրիշ մարդկանց մեջ չէ, այն Ձեր ու Աստծո մեջ է մենակ»: