Ծառուկյանը 33 մետր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար մրցույթ է հայտարարել: Տեսնես՝ տեղյա՞կ է արդյոք նա, որ… Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանը գրում է. «Ծառուկյան Գագիկը երեսուերեք մետր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար մրցույթ է հայտարարել: Տեսնես՝ գիտի՞ արդյոք Ծառուկյան Գագիկը, որ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի մոտակայքում գտնվող

Կորկովադու բարձունքի վրա դեռ 1931 թվականին կառուցվել է երեսունութ մետր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի արձանը: Ու, եթե տեղյակ է, ապա ինչու՞ է պատվիրում Քրիստոսի՝ բարձրությամբ, ավելի ցածր արձան: Չեմ կարծում, որ ավելորդ հինգ

մետրի համար նախատեսված շինանյութն է խնայում: Խնդիրը պիտի պարզ հարթության մեջ փնտրել: Օրինակ՝ ի՞նչն է հանդիսանալու արձանի պատվանդանը: Հենց էստեղ է խնդիրը: Հաշվի առնելով Ծառուկյան Գագիկի նախասիրությունները, ինչպես նաև սթափ գնահատելով մեր երկրի անցյալն

և ապագան, առաջարկում եմ, որ արձանի պատվանդան հանդիսանա յոթ մետր բարձրությամբ սպիտակ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Հզոր արձան կստացվի: Քրիստոսը մեր անցյալի, իսկ սպիտակ «Նիվան» ՝ ապագայի խորհրդանիշն է: Ամբողջ աշխարհը կտեսնի,

որ մենք, նկատի ունենալով անցյալը, լիաքարշակ ձևաչափով սլանում ենք դեպի սպիտակ ապագա: Էսպիսով, բոլորը բավարարված կլինեն ու, հաշվի առնելով պատվանդանը, արձանի ընդհանուր բարձրությունը կկազմի քառասուն մետր, ինչը երկու մետրով բարձր կլինի

Ռիո դե Ժանեյրոյի նմանատիպ արձանից: Եվ ո՞վ գիտի, միգուցե արձանը ճանաչվի որպես աշխարհի յոթ նոր հրաշալիքներից մեկը: Խորը մտածեք ու կհասկանաք, որ սպիտակ «Նիվա»-ով Հիսուս Քրիստոսի արձանը այլընտրանք չունի»: