Կարծես ձմեռ լինի… Արագածոտնի մարզ, գյուղ Հնաբերդում ուժեղ ձյուն է տեղում…

Եղանակային պայմաններից ելնելով՝ կոչ ենք անում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ #Փակ են Արագածոտնի մարզում՝ «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ու Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը,

Բերդ- Ճամբարակ, Վանաձոր- Դիլիջան (վատ տեսանելիության հետևանքով), Ալագյազ- Արթիկ, Ջերմուկ- Սարավան- Սիսիան-«Զանգեր»- Գորիս, Սյունիքի մարզի Կապան -Տաթև, Գորիս- Տաթև, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ- Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ- Բավրա, Ամասիայի ու Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի

տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն ու Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհը #փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝

#դժվարանցանելի (անվաշղթաների կիրառման ժամանակ): Լոռու մարզի Սպիտակի ու Ստեփանավանի ոլորանները, Օձուն-Դսեղ ու Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային ավտոճանապարհները #դժվարանցանելի են #բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կոտայքի մարզի Արագյուղ- Բուժական, Արտավազ-Հանքավան ավտոճանապարհներին, «Չայնիի

ոլորաններ» կոչվող մասում, Չարենցավանի տարածաշրջանում, Երևան- Սևան ավտոճանապարհի 45-46-րդ կմ- ին, Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի ու Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր- Դիլիջան, Ջերմուկ- Գնդեվազ, Հովունի- Ջաջուռ- Կապս- Քեթի ավտոճանապարհներին #բ ուք է: #Լարսի մասին.

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը #փակ է։ Ռուսական կողմում կա մոտ չորս հարյուր բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ ենք տալիս երթևեկել միմիայն ձմեռային անվադողերով։ Կարծես ձմեռ լինի… Արագածոտնի մարզ, գյուղ Հնաբերդում ուժեղ ձյուն է տեղում… Տեսանյութը՝ ստորև.