Հայազգի շնորհաշատ երիտասարդ Շահենի ֆինալային անթերի կատարումը Ռուսաստանի «Ձայնը» նախագծում

Առաջին ալիքի «Голос» նախագծի հերթական թողարկման մասնակից է դարձել Սանկտ Պետերբուրգից քսնյոթամյա Շահեն Հովհաննիսյանը, ով կատարել է Ռեյ Չարլզի «I’ ve got a woman» կոմպոզիցիան:

Գլխավոր մարզիչի ընտրության ժամանակ ժյուրիի անդամները իսկական պայքար են մղել Հովհաննիսյանի համար։ «Խորհուրդ եմ տալիս գնալ հայրենակցի մոտ։ Մենք ձեզ հետ ապրում ենք մի քաղաքում, Ձեզ հարմար կլինի,

Ռոստովը Պետերբուրգից հեռու է», — ասել է ժյուրիի անդամ Ալեքսանդր Շնուրովը։ Դրան ռոստովցի Վասիլի Վակուլենկոն (Բաստան) պատասխանել է, թե ինքը պատրաստ է տեղափոխվել Պետերբուրգ ։ Շնուրովի, Բաստայի ու Անի Լորակի միջեւ երկար պայքարից

հետո Շահեն Հովհաննիսյանն ընտրեց հայրենակից Սերգեյ Շնուրովին: Ելույթից հետո հաղորդավար Դմիտրի Նագիեւը Հովհաննիսյանի համար ժյուրիի անդամների «թեժ» պայքարին անդրադառնալով՝ նշեց.

«Դու կմտածեի՞ր, որ քո համար, որ քեզ համար պայքարելու են երկու տղամարդ»- ասաց հաղորդավարը։ Նագիեւը հավելել է, որ դա սարսափելի է, սակայն , միեւնույն ժամանակ, շատ պատվավոր է: Իսկ այսօր Ձեզ ենք ուզում ներկայացնել Շահենի ֆինալային փայլուն ելույթը։
Տեաանյութը՝ ստորև.