Հայազգի Վարդանյան եղբայրները պարզապես ցնցեցին “Britain’s got talent”-ի հանդիսատեսին և ժյուրիի անդամներին. Սա տեսնել է պետք

Բրիտանական հայտնի «Got talent» նախագծի շրջանակներում իրենց մասնակցությունն են ունեցել հայազգի Վարդանյան եղբայրները նույնպես:Շոուի ֆորմատին համապատասխան՝ ամեն մասնակից պիտի իր կարողություններով,

տաղանդով զարմացնի ներկա գտնվողներին ու արժանանա ժյուրիի անդամների «Այո՛» պատասխանին: Վարդանյան եղբայրները նախ ներկայացան, ասացին, որ երեսուն տարեկան են, ազգությամբ հայ են, բայց

այժմ ապրում են Ռուսաստանի Մոսկվա քաղաքում: Այնուհետև եղբայրները սկսեցին իրենց ելույթը:Ելույթի ողջ ընթացքում հանդիսատեսն ու ժյուրիի անդամները զարմազած ու շունչները պահած հետևել են ելույթին: Վարդանյան Եղբայրներն

իրենց մարմիններով տարատեսակ պատկերներ էին ստանում, հատկապես շատ տպավորիչ և վա խենալու էր խաչի պատկերը:Պատկերն էլ ավելի առանձնահատուկ տպավորիչ էր լինիւմ, երբ եղբայրները հնարքները կատարում են՝ դաշույնները

բերանների մեջ: Շատերը չէին կարողանում տեսարանները մինչև վերջ դիտել: Վերջապես ժյուրիի անդամները բոլորն էլ հիացական արձագանքներ են տալիս և «Այո» ասում եղբայրներին: Նրանց ասելիքը հիմնականում նույնն էր, երբևէ այդպիսի տաղանդներ չէին տեսել:
Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝