Հայկական դուդուկի գեղեցիկ հնչյունները` Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամրջի վրա

Նախ նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հա րձակում են սկսել Արցախի Հանրապետությունում՝ թիրա խավորելով նաև խաղաղ բնակավայրեր։

Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ին` ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, բայց ադրբեջանական զինված ուժերը
հրադադարից հետո դիվե րսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթի ռակոծել խաղաղ բնակավայրերը Արցախի Հանրապետությունում:

Ամերիկայի Սան Ֆրանցիսկո քաղաքի հայ համայնքը երթ է անցկացրել հանուն Արցախում խաղաղության, որի ընթացքում «Ոսկե դարպասներ» կամուրջը պատվել է հայկական եռագույնով, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Ակցիայի մասնակիցներն աշխարհի

զարգացած երկրներից պահանջել են լիարժեք ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմը բացառելու եւ հատկապես խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ: Ցույցի ընթացքում հայկական դուդուկի երաժշտության ներքո ներկաները 1 րոպե

լռությամբ հարգել են պատերազմում զո հվածների հիշատակը: Նրանք պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառներ` «Ամուր Արցախ», «Խաղաղություն Հայաստանին» ու «Արցախը Հայաստան է» կարգախոսներով: Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև`