Հայտնի և սիրված դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի ՑՆՑՈՂ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին

«Թավշյա հեղափոխությունից ունեցած սպասելիքներս արդարանում են, ավելին` այն, ինչ կատարվում է, չէի էլ կարող պատկերացնել: Ինձ թվում է` ոչ մեկ չէր հավատում, որ այսպիսի զարգացումներ կլինեին: Նույնիսկ հեղափոխության մասնակիցներն

ասում են, օրինակ` ինչու փոքր բիզնեսը չի ազատվում ինչ-ինչ հարկերից, ասում եմ. «ժողովուրդ, այս 2 տարվա կատարվածը վերջին երեսուն տարվա մեջ էլ տեղի չէր ունեցել: Սպասեք, ամեն ինչի հերթն էլ կգա»»,-շեշտեց նա: «Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից,

ապա պիտի վստահենք նրան ու նրա թիմին: Կարող է ինքն էլ սայթաքի, կառավարության անդամներն էլ: Էականն այն է, որ այդ մարդիկ ցանկանում են այս երկիրը երկիր դարձնել: Ո՞վ չի սխալվում: Ինձ հունից հանում է այն, որ քաղաքացիներն ուզում են` ամեն ինչ կատարյալ լինի: Նույնիսկ

ընկերներիս հետ վե ճի եմ բռ նվում այդ թեմայով»,-ասաց դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը: Ըստ նրա` Հայաստանի Հանրապետությունում բոլոր ոլորտներում հարկավոր է հեղափոխություն լինի, այդ թվում` մշակույթի բնագավառում. «Համբերությամբ զին ված սպասում եմ, որ խոշոր հարկատուները մտնեն

հարկային դաշտ, բյուջեն լցվի ու այդ թվում մեր բնագավառը սկսի ավելի ակտիվ սուբ սիդավորվել: Օրինակ` մեր ոլորտում աշխատավարձերի բարձրացումը շտ ապ է: 80 հազար դրամ աշխատավարձով դերասանն ի՞նչ պիտի անի. ստի պված պետք է զբաղվի հանդիսավարությամբ,

սերիալների մեջ պետք է նկարահանվի, եւ արդյունքում տու ժելու է թատրոնը, որը ամենակարեւորն է դերասանի համար: Սակայն սա էլ ժամանակի հարց է: Հուսով եմ` մեր կառավարությունը արվեստի հետ կապված խնդիրները չի անտեսի»,-եզրափակեց մեր զրուցակիցը: