Արամ Գևորգյանն ի էջում գրում է. Հարությունյան Հարությունը Երևանից էր։ Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան։ Դեռ 2017 թվականին էր զո րակոչվել բանակ, ծ առայել Մարտունի երեքում:
Չնայած նրան, որ 2019 թվականին էր զորացրվել, պատ երազմի լուրը առնելուց միանգամից հետո նա մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի քսանյոթին Հարությունը արդեն Ասկերանում էր։ Պատ երազմի օրերին մի օր զանգել էր
մորը ա- ասել. -Մա՛մ, խնդրում եմ, զանգիր Արփինեին (ընկերուհուն) և կանչիր, թող գա մեր տանը քո աչքի առաջ հաց ուտի: Արփինեն եկավ, սակայն սեղանին դրված թխվածքը կուլ չգնաց առանց
Հարութի, ասաց. -Թող մնա, ինքը կգա, կուտի… Հարությունը չեկավ… մի տարի առաջ էս օրը՝ հոկտեմբերի ութին, Ակնայի (Աղդամի) դիրքերը պաշտ պանելիս ԱԹՍ-ի հա րվածից զո հվեց Հարությունը։ Ընկերներն ասում են, որ որտեղ վտ անգ էր, այնտեղ Հարութն էր։ Երբեք
չէր ընկճվել, միշտ երգով և հումորով է անցկացրել պատ երազմի ընթացքը։ Աշուղական և հայրենասիրական երգեր էին երգում, բարձր պահում զինվորների ոգին։ Հի շատակդ վառ, Հարութ ջան, հի շատակդ վառ, իմ հայրենասեր տղա։