Հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել, օրինակ՝․․․ Սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի հզոր խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին

Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, «Արտավազդ» մրցանակակիր Լուսինե Կիրակոսյանն է: Հեռուստադիտողը նրան գիտի «Ձիավորը, ում սպասում էին», «Ավտոբուս», «Լաբիրինթ», «Մեր բակը», «Մեծ քաղաքի փոքր պատմությունը», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից, «Սեր ու ծիծաղ»,

«Ավտոբուս», «Քո վերջին հանգրվանը», «Շոկոլադ ուտող զինվորը», «Թաղի զավակը», «Հալածված առաքյալը» ներկայացումներից: Դե իսկ «Վերվարածները» հեռուստասերիալում նրա մարմնավորած կերպարը մինչև այժմ շատ թարմ է բոլորիս հիշողություններում: -Ընդգծեցիք, որ Նիկոլ Փաշինյանի նման ամեն բան երեսին ասող եք, հետաքրքիր է՝ ինչ տեսակետ ունեք ներկայիս իշխանության աշխատելաոճի մասին: Թավշյա հեղափոխությունից հետո Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել:

-Շատ բան է փոխվել, մեր երկիրը կամաց- կամաց դեպի լավն է գնում, մաքրվում է: Նախկին թալա նչիները «մեյդան են» ընկել, ավել-պակաս խոսում են խուլիգան լկտ իները… Նիկոլ Փաշինյանին շատ եմ հավանում, նա քայլող հանրագիտարան է: Էլ բան չունեն ասելու, Փաշինյանի որոշ քննադատներ ասում են, թե անգլերեն ակցենտով է խոսում… Այ, հողերս գլխներիդ… Դուք անգլերեն երկու բառ

խոսեք, հետո այդպիսի բան ասեք, արդեն չգիտեն՝ ինչից կախվեն… Էդ ջահել տղան 2,5 տարում սպիտակեց… Հպարտանում եմ մեր վարչապետով, սակայն նույնպես վատ եմ զգում, որ այդպիսի բարդ դրության մեջ է հայտնվել: Շատ թիկունքից խփողներ ունեցավ… Փաշինյանը իջնում է ժողովրդի մեջ, բոլորի քթով-մռթով է շարժվում:

Անցած իշխանության ժամանակ ո՞վ կարող էր այսքան քննադատել երկրի ղեկավարությանը: Ներկայիս իշխանության մեջ էլ տարբեր տեսակի մարդիկ կան: Ոմանք սկզբում սրտացավ են երեւում, հետո պարզվում է, թե այդպիսին չեն: Փաշինյանին այժմ օդ ու ջրի նման հավատարիմ մարդիկ են պետք: Աստված տա, որ այդպիսիք շատ լինեն: